19:22 04.10.2024
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում իրականացվում է 2022, 2023 թվականներին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված և 2024 թվական տեղափոխված 11 ծրագիր՝ 26 ենթածրագրով։ Նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 891 միլիոն 728 հազար 808 դրամ։
Ճամբարակ քաղաքում շարունակվում են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրված «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն դրամ, որի 15 միլիոն 950 հազար դրամը պետության, իսկ 13 միլիոն 050 հազար դրամը՝ համայնքի մասնաբաժինն է։ Ծրագիրը հաստատվել է 2022 թվականին։ Ներկայումս կատարվել է աշխատանքների 75%-ը։
Այգուտ բնակավայրում ավարտին են հասցվել արտաքին ջրագծի վերակառուցման (2-րդ և 3-րդ փուլեր) աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 920 հազար դրամ, որի 11 միլիոն 844 հազար դրամը պետության և 5 միլիոն 076 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծրագիրը հաստատվել է 2022 թվականին, սակայն նախագծում կատարված փոփոխությունների պատճառով այն տեղափոխվել է 2024 թվական։ Ներկայումս աշխատանքները գտնվում են ավարտական ակտի ստորագրման փուլում։
Ընթացքի մեջ են Ճամբարակ համայնքի թիվ 3-րդ մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 108 միլիոն 766 հազար 407 դրամ, որի 87 միլիոն 013 հազար 126 դրամը՝ պետության, 21 միլիոն 753 հազար 281 դրամը՝ համայնքի մասնաբաժինն է։ Ծրագիրը հաստատվել է 2022 թվականին։
Ընթացքի մեջ են գտնվում Ճամբարակ համայնքի Բաղրամյան 13, Տ. Մեծի 30 և Տ.Մեծի 8 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 96 միլիոն 107 հազար 770 դրամ, որի 67 միլիոն 275 հազար 439 դրամը՝ պետության, 28 միլիոն 832 հազար 331 դրամը՝ համայնքի մասնաբաժինն է։ Ծրագիրը հաստատվել է 2022 թվականին, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով այն տեղափոխվել է 2024
թվական։
Ավարտական փուլում է գտնվում Շողակաթ բնակավայրում խելացի ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 2023 թվականին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 123 հազար 711 դրամ, որի 59 միլիոն 586 հազար
598 դրամը՝ պետության, իսկ 25 միլիոն 537 հազար 113 դրամը համայնքի մասնաբաժինն է։
Մեկնարկել են Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի և Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհ-անցուղու ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 74միլիոն 431 հազար 495 դրամ, որի 40 միլիոն 937 հազար 322 դրամը ՝ պետության, 33 միլիոն 494 հազար 173 դրամը՝ համայնքի մասնաբաժինն է։
Ավարտական փուլում են Ճամբարակ քաղաքի Բաղրամյան փողոցից դեպի Պ. Սևակ փողոց տանող ճանապարհ-անցուղու, Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ 6 և 8, Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 75 միլիոն 600 հազար 751 դրամ, 41 միլիոն 580 հազար 413 դրամը՝ պետության, 34միլիոն 020 հազար 338 դրամը՝ համայնքի մասնաբաժինը։ Ծրագիրը հաստատվել է 2023 թվականին։
Ընթացքի մեջ են Ճամբարակ համայնքի Այգուտ, Կալավան և Դրախտիկ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցման, Ջիլ բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքները։ Ծրագիրը հաստատվել է 2023 թվականին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 143 միլիոն 851 հազար 308 դրամ, որի 100 միլիոն 696 հազար 056 դրամը՝ պետության, իսկ 43 միլիոն 155 հազար 252 դրամը՝ համայնքի մասնաբաժինն է։
Ավարտական փուլում է Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի կենտրոնական փողոցի հատվածի սալարկման ծրագիրը։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 59 միլիոն 646 հազար 190 դրամ, որի 12 միլիոն 600 հազար դրամը՝ պետության, 47 միլիոն 046 հազար 190 դրամը՝ Ճամբարակ համայնքի մասնաբաժինն է։ Ծրագիրը ընդգրկված է Ճամբարակ համայնքի 2023 թվականի հաստատված ծրագրերի ցանկում։
Ընթացքի մեջ են Ճամբարակ համայնքի Դպրաբակ, Այգուտ, Գետիկ, Մարտունի, Կալավան, Բարեպատ բնակավայրերի և Վերին Ճամբարակ թաղամասի Կոմիտաս փողոցի, Շողակաթ համայնքի վեց բնակավայրերի, Դրախտիկ-Շողակաթ-Ճամբարակ խաչմերուկի և Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։ Աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականին։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 99 միլիոն դրամ, որի 30 տոկոսը կամ 27 միլիոն դրամը համայնքի, իսկ 70 տոկոսը կամ 72 միլիոն դրամը Կառավարության մասնաբաժինն է։
Ճամբարակ համայնքում վերը նշված բոլոր ծրագրերը նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի նոյեմբեր ամսին։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...