Քաղաքաշինական ծրագրերի անխափան ընթացքը կնքված պայմանագրերի շրջանակում հնարավոր է ապահովել լիցենզավորման նոր գործընթացի պայմաններում ևս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

Քաղաքաշինական ծրագրերի անխափան ընթացքը կնքված պայմանագրերի շրջանակում հնարավոր է ապահովել լիցենզավորման նոր գործընթացի պայմաններում ևս

16:06 07.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ քաղաքաշինական ծրագրերի անխափան ընթացքը կնքված պայմանագրերի շրջանակում հնարավոր է ապահովել լիցենզավորման նոր գործընթացի պայմաններում ևս։

Այն դեպքերում, երբ կազմակերպությունը վերալիցենզավորված է, ունի այդ պահին իրականացվող աշխատանքներին համապատասխանող ներդիր, գործունեության մյուս տեսակների ներդիրների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքների դադարեցման համար։

Օրինակ՝ դպրոցի կառուցման ընդհանուր պայմանագիր կնքած կազմակերպությունը, որը նոր ընթացակարգով ստացել է բնակելի, հասարակական, արտադրական կառույցների շինարարության իրականացման լիցենզիայի ներդիր, կարող է կատարել այդ ներդիրին համապատասխան աշխատանքները, մինչև կստանա մյուս աշխատանքների՝ կապի, ջրամատակարարման կամ էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ ներդիրները։
Այսինքն՝ պարտադիր պայմանը տվյալ պահին իրականացվող գործունեության տեսակին համապատասխան լիցենզիայի և ներդիրի առկայությունն է։

Պատվիրատուները կարող են առաջնորդվել այս սկզբունքով՝ ապահովելով ծրագրերի անընդհատությունը։

Քաղաքաշինության կոմիտեից հիշեցնում են, որ սեպտեմբերի 17-ից հետո լիցենզավորման և հավաստագրման գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

19:50 07.05.2025

Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի տնօրեն Աստղիկ Խալաթյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը, ինչպես նաև հաշվի առնելով կանխարգելիչ հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում հետազոտությունների անհրաժեշտ ծավալի ամբողջական ընդգրկումը` Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարին

19:46 07.05.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով իրավունքների խախտումների […] ...

Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը

19:39 07.05.2025

Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։ Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն […] ...

Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտին

19:25 07.05.2025

Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտին

Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Թ․-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Մուղնի «կալցեվոյում», ընթացքի ժամանակ պոկվել է քարշակի վրայից։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կցորդիչի պոկվելու հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է ոչ երթևեկելի։ Օպերատիվորեն դեպքի վայր […] ...

Քննարկվել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները

19:14 07.05.2025

Քննարկվել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելին և հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնին՝ քննարկելու Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները: Քննարկման առանցքում են եղել թվային ռադիոհեռարձակման ցանցերի ներդրման մոդելները՝ մասնավորապես DAB+ (Digital […] ...

Հայաստան-Սաուդյան Արաբիա ոլորտային գործընկերության խորացման գործուն քայլեր են արվում. ՍԱՏՄ

19:04 07.05.2025

Հայաստան-Սաուդյան Արաբիա ոլորտային գործընկերության խորացման գործուն քայլեր են արվում. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի, ջրերի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները: Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման […] ...

BACK_TO_TOP