21:47 07.10.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր նստավայրում սկսել է մի շարք ընդդիադիր ուժերի առաջնորդների հետ քաղաքական խորհրդակցությունները՝ ընդդիմության հաղթանակի դեպքում ժամանակավոր կառավարության ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Հիշեցնենք՝ ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին:
Ի՞նչ մանրամասներ են հայտնի նախագահի նախաձեռնության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտ են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Միասնություն» դաշինքը, բայց կան նաև քաղաքական մի քանի կուսակցություններ, որոնք հավակնում են այդ 3-րդ ուժ կոչվածը լինելու հնարավորությանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգնում էր այդ կուսակցություններին՝ միավորվել և խորհրդարանական ընտրություններում հանդես գալ միասնական ցուցակով, չհաջողվեց, բայց նախագահի նախաձեռնությամբ մի քանի կուսակցություններ ստրագրեցին այսպես կոչված «Վրացական խարտիան», և պայմանավորվել են՝ խորհրդարան անցնելու դեպքում համագործակցել և փորձելու են միասին ձևավորել կոալիցիա՝ արդեն խորհրդարանում ու նաև կոալիցիոն կառավարություն:
Եվ ահա կոալիցիոն կառավարության ձևավորման սկզբունքների վերաբերյալ է բանակցությունը, որը այսօր սկսվել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրում»,-ասել է Արտյոմ Երկանյանը։
Կոnկրետ ո՞ր կուսակցություններն են հավակնում 3-րդ ուժ դառնալու հնարավորությանը: Սոցհարցումները ինչպիսի՞ կանխատեսումների հիմք են տալիս: Հայտնի՞ է արդյոք, թե որ կուսակության ցուցակում հայերը որ տեղերում են և քա՞նի հայ կլինի ապագա խորհրդարանում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...
12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...