19:25 07.10.2024
Այսօր տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը:
Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար, Ծրագրի խորհրդի համանախագահ Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, Ծրագրի խորհրդի համանախագահ Նաթիա Նացվլիշվիլին և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի կազմի անդամները։
Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, որի ընթացքում անդրադարձել է ծրագրի կարևորությանը և ընթացիկ արդյունքներին․
««Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը մեզ համար անչափ կարևոր է և դասվում է ոլորտային առաջնահերթությունների շարքին։ Այն մի քանի առանցքային ուղղություններով կարևոր աշխատանք է իրականացնում․ առաջինն իհարկե ծրագրի բնապահպանական նշանակությունն է՝ ծրագիրը նպաստում է ջերմոցային գազերի արտանետման նվազմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, որպես պետություն, ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Ծրագիրը նպաստում է մեր երկրի էներգետիկ անկախությանը և շենքային ֆոնդի պահպանությանը։ Ծրագիրը գտնվում է իմ և նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում»,-նշել է նախարարը և հույս հայտնել, որ խորհրդի նիստը կօգնի վերհանել ընթացիկ խնդիրները, հասցեագրել դրանք և բարձրացնել իրականացվող ախատանքների արդյունավետությունը։
Ելույթով հանդես է եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, Ծրագրի խորհրդի համանախագահ Նաթիա Նացվլիշվիլին, ով բարձր է գնահատել միջոլորտային համագործակցությունը.
«Շնորհիվ մեր համատեղ ջանքերի՝ ծրագիրը շարունակում է զգալի առաջընթաց գրանցել Հայաստանի կանաչ կլիմայի օրակարգի ուղղությամբ։ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մենք տարեկան մոտ 21,000 տոննայով կրճատել ենք CO2 արտանետումները և հաջողությամբ ջերմաարդիականացրել ենք 157 բազմաբնակարան շենք և 59 հանրային շենք՝ նպաստելով ավելի քան 50,000 մարդու բարեկեցությանը։ Մենք խորապես գնահատում ենք մեր ազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը և ակնկալում ենք շարունակել այս ամուր գործընկերությունը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին»:
Նիստի ընթացքում Ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը, առաջին բաղադրիչի պատասխանատու Արմեն Աջամօղլյանը և միջազգային ղեկավար Ռուսուդան Տաշուրին ներկայացրել են Ծրագրի առաջընթացն ու մարտահրավերները, որին հաջորդել է հարցուպատասխանի ձևաչափով քննարկումը։
Նախարարը գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներին խնդրել է առավել ակտիվ լինել և միավորել ջանքերը Ծրագրով սահմանված թիրախներին հասնելու համար։
Հանդիպումն ավարտվել է Ծրագրի միջազգային փորձագետ Էլվիս Հաձիկադիչի կողմից «Ծրագրի ելքի ռազմավարության» ներկայացմամբ։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...