18:37 04.04.2018
Հրեա բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը սոցիալական հարթակում հրապարակում է արել Հայաստանի տուրիստական գրավչության և սպասարկման ոլորտի գների մասին՝ դժգոհելով չհիմնավորված թանկությունից:
«Հարց հայ ընկերներին. ասացեք՝ ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը: Երևանից Փարիզ մեկնելու համար տոմսն արժի նվազագույնը 250 եվրո մեկ ուղղության համար, իսկ միջինը՝ 350 եվրո: Ես նայեցի նաև Թբիլիսիից տարբերակներ, այնտեղ 130 եվրոյից է սկսվում, արդեն լավ է: Երբ նայեցի Քութայիսի տարբերակները, դեպի Փարիզ ընդամենը 50 եվրո է մեկ ուղղության արժեքը»,- գրել է Լապշինը՝ նշելով, որ օդանավի թանկ տոմսերը զբոսաշրջիկներին վանում են պատմամշակութային մեծ հարստություն և տեսարժան վայրեր ունեցող Հայաստանից:
Անդրադառնալով հյուրանոցային ոլորտին՝ Ալեքսանդր Լապշինը նշում է, որ Երևանում գրեթե անհնար է գտնել 50 եվրոյից էժան սենյակ, որտեղ կլինեն գոնե 3 աստղի հարմարություններ ընտանիքով օթևանելու համար: Ապա բլոգերը համեմատում է Լոնդոնի հետ, որտեղ նա 50 եվրոյով ապրել է քաղաքի կենտրոնին մոտ գտնվող թաղամասում:
Լապշինը համեմատել է Հայաստանի և Իսրայելի իրականությունը: Ասում է՝ Իսրայելը թանկ երկիր է, որտեղ կենսաթոշակները ևս շատ բարձր չեն, բայց դրանով թոշակառուն կարող է իրեն թույլ տալ տարեկան 2-3 անգամ մեկնել արտասահման, սակայն Հայաստան գնալ չի կարող, քանի որ թանկ են տոմսերը և սպասարկման ոլորտը:
Հրեա բլոգերը չի խնայել նաև հայաստանյան հասարակական տրանսպորտը:
«Դա շատ վատ է: Երևանում մի քանի քաոսային ավտոկայան կա, որտեղ շատ դժվար է արտասահմանցի զբոսաշրջիկի համար: Համացանցում չես գտնի երկրի ներսում սպասարկող ավտոբուսների չվացուցակը, հասկանալի չէ, թե որքան արժի տոմսը, ինչպես հասնել ինչ-որ վանք: Ամբողջ հույսը մնում է տեղացի հայերի հյուրասիրության և բարեսրտության վրա: Մի քանի տարի առաջ ես այդպես մնացել էի Գորիսում՝ 2-3 ժամ փնտրելով Տաթևի վանական համալիր տանող տրանսպորտ: Տաքսիստները շատ փող էին ուզում՝ տեսնելով, որ զբոսաշրջիկ եմ: Ի վերջո, ինձ տեղ հասցրեցին ուրիշ զբոսաշրջիկներ, որոնք վարձով մեքենա էին վերցրել: Իսկ երբ փորձեցի Երևանից Գյումրի մեկնել, ավելի քան 1 ժամ նստեցի երթուղայինի սրահում՝ սպասելով, թե վարորդը երբ մեքենան կլցնի ուղևորներով»:
Լապշինը մատնանշել է, որ ճիշտ զբոսաշրջային քաղաքականության շնորհիվ Վրաստանը կարողացել է տարեկան 7 մլն զբոսաշրջիկ բերել երկիր, մինչդեռ Հայաստան գալիս է ընդամենը 1.5մլն:
Հիշեցնենք, որ Լապշինը պարբերաբար լինում է ՀՀ-ում և Արցախում: Նրա նկատմամբ հետապնդումներ էր իրականացնում Ադրբեջանը՝ կարողանալով 2016թ. Բելառուսի մայրաքաղաքում տեղի ոստիկանության աջակցությամբ ձերբակալել Լապշինին և 2017-ի փետրվարին տեղափոխել Բաքու: Այնտեղ Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար: 2017-ի աշնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին և ազատ արձակեց:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...