17:14 09.10.2024
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման, համայնքային կենտրոնների ամբողջական վերանորոգման և տարածքների բարեկարգման, ջրամատակարարման համակարգերի ներքին և արտաքին ցանցերի մասնակի նորոգման և հաշվիչ ցանցերի տեղադրման, ճանապարհների տուֆ քարով սալարկման, գիշերային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքներ:
Աշխատանքները մեկնարկել են 2023թ.-ին: Նրանց մեծ մասն ավարտված է, մյուսները գտնվում են ավարտական փուլում:
«Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Ուռուտ և Սվերդլով բնակավայրերի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 000 000 ՀՀ դրամ, որից 70%` 42 000 000 ՀՀ դրամը՝ պետական, 30%` 18 000 000 ՀՀ դրամը՝ համայնքային ներդրումն է: Շինարարական աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացը տեղափոխվել է 2024 թվական։
«Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի ամբողջական վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28 000 000 ՀՀ դրամ, որից 45%` 12 600 000 ՀՀ դրամը՝ պետական, 55%` 15 400 000 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է: Շինարարական աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ամբողջությամբ ավարտված են։
«Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լեջան, Կողես, Յաղդան և Ուռուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների ամբողջական վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 23 000 000 ՀՀ դրամ, որից 45%` 10 350 000 ՀՀ դրամը՝ պետական, 55%` 12 650 000 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է: Շինարարական աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ամբողջությամբ ավարտված են։
«Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Բովաձոր, Հովնանաձոր և Սվերդլով բնակավայրերի ջրամատակարարման համակարգի ներքին և արտաքին ցանցի մասնակի նորոգման և հաշվիչների տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20 000 000 ՀՀ դրամ, որից 65%` 13 000 000 ՀՀ դրամը՝ պետական, 35%` 7 000 000 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է: Նորոգման աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ամբողջությամբ ավարտված են։
«Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Կողես և Յաղդան բնակավայրերի տուֆ քարով սալարկման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 75 000 000 ՀՀ դրամ, որից 60%` 45 000 000 ՀՀ դրամը՝ պետական, 40%` 30 000 000 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է: Սալարկման աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ամբողջությամբ ավարտված են։
«Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Կողես, Յաղդան, Լեջան և Սվերդլով բնակավայրերի գիշերային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 000 000 ՀՀ դրամ, որից 55%` 33 000 000 ՀՀ դրամը՝ պետական, 45%` 27 000 000 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է: Կառուցման աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ամբողջությամբ ավարտված են։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...