18:14 09.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի մասնագետների հետ մարզպետը շրջել է Արթիկում, դիտարկվել են Արթիկի լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները, որոնք իրականացվում են պետություն-համայնք համագործակցությամբ՝ «Արթիկ համայնքի 12 բնակավայրի լուսավորության ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Շուրջ 55,5 մլն արժողությամբ սուբվենցիոն ծրագրի գումարի 55 տոկոսը տրամադրելու է Կառավարությունը, 45 տոկոսը՝ համայնքը։ Այժմ ընթացքի մեջ են նոր սյուների և լուսատուների տեղադրման աշխատանքները, ծրագրի շրջանակներում Արթիկի էստակադայի վրա տեղադրվել է բոլորովին նոր 30 սյուն, Ազատության հրապարակում՝ 12 սյուն, ընդհանուր առմամբ միայն Արթիկում ծրագրով նախատեսված է 96 նոր սյան տեղադրում։
Մարզպետն ու համայնքապետը շրջել են կենտրոնական հրապարակում, Աբովյան փողոցում, Բաղրամյան փողոցից դեպի էստակադա տանող հատվածում։
«Ինձ համար անչափ կարևոր է, որ համայնքում ենթակառուցվածքների զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այս աշխատանքներում պետական աջակցությունն ակնառու է, ուրեմն մենք բոլորս մեր ջանքերը պետք է մեկտեղենք, որպեսզի թե պետական, թե համայնքային միջոցները նպատակային ծախսվեն, որևէ թերացում և ուշացում չլինի»,- նշել է մարզպետը։
Շիրակի մարզպետը եղել է նաև Արթիկի «NeoClinic» ախտորոշիչ կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով ու առաջիկա անելիքներով։
Մուշեղ Մուրադյանն ու Անան Ոսկանյանն այնուհետ շրջել են Արթիկում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց կարծիքն ու գնահատանքի խոսքերը իրականացվող ծրագրերի մասին, հետաքրքրվել նրանց հոգսերով ու մտահոգություններով՝ վստահեցնելով, որ խնդիրների լուծման համար թե Կառավարությունը, թե մարզպետի աշխատակազմը, թե համայնքը ջանք ու եռանդ չեն խնայում, իսկ պետություն-համայնք համագործակցությամբ բազմաթիվ խնդիրներ օր առաջ լուծում կստանան։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...