Ալավերդի համայնքում 2023 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+7.09 oC

Ալավերդի համայնքում 2023 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր

16:53 11.10.2024

Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2023 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր՝ 15 ենթածրագրով (1 միլիարդ 717 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ): Աշխատանքների մի մասն իրականացվել է 2023 թվականի ընթացքում, մյուսները դեռևս ընթացքի մեջ են կամ՝ ավարտական փուլում, հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ և տուֆ քարով սալարկմամբ՝

Ծրագրերի շրջանակներում ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ և տուֆ քարով սալարկմամբ աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Հաղպատ, Օձուն, Աքորի, Հագվի, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Նեղոց, Արևածագ, Ծաթեր, Ճոճկան, Կարմիր Աղեկ, բնակավայրերում։

Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 413 միլիոն 548 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ալավերդու համայնքապետարանը, 20 տոկոսը՝ այլ ներդրողները։

Բնակավայրերի տուֆ քարով սալարկմամբ ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 231 միլիոն 349 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 15 տոկոսը՝ Ալավերդու համայնքապետարանը և 20 տոկոսը՝ այլ ներդրողները։ Շինարարական աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ընթացքի մեջ են։

Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ՝

Ծրագրի շրջանակներում Ալավերդի, Ախթալա, Շամլուղ բնակավայրերում իրականացվում է Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 486 միլիոն 084 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 29,9 տոկոսը՝ Ալավերդու համայնքապետարանը և 20,1 տոկոսը՝ այլ ներդրողները։ Վերանորոգվում է 31 շենք։ Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։

Ալավերդի համայնքի Ճոճկան և Մեծ Այրում բնակավայրերի ոռոգման համակարգի ներքին ցանցի և Ճոճկան բնակավայրի ՕԿՋ-ի կառուցում՝

Իրականացվում է Ալավերդի համայնքի Ճոճկան և Մեծ Այրում բնակավայրերի ոռոգման համակարգի ներքին ցանցի և Ճոճկան բնակավայրի ՕԿՋ-ի կառուցում։ Պայմանագրային արժեքը կազմում է 105 միլիոն 434 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ալավերդու համայնքապետարանը։ Կառուցվում է 1 հատ 300 խմ տարողությամբ ՕԿՋ և 7500 գծմ ոռոգման համակարգ։
Շինարարական աշխատանքները ավարտված են, ավարտական փաստաթղթավորման գործընթացն ընթացքի մեջ են։

Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզի շենքի վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ՝

Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզի շենքի վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ, ծրագրով վերանորոգվում է մանկապարտեզի 2 մասնաշենք։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 314 միլիոն 749 հազար դրամ, որի 70,8 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 9 տոկոսը՝ Ալավերդու համայնքապետարանը և 20,2 տոկոսը՝ այլ ներդրողները։ Իրականացված է աշխատանքների 80 տոկոսը։

Ալավերդի համայնքի համայնքապատկան շենքերի՝ Ճոճկան բնակավայրի վարչական նստավայրի շենքի տանիքի, Ալավերդի բնակավայրի մշակույթի տան, Շամլուղ բնակավայրի վարչական նստավայրի և Ճոճկան բնակավայրի «Բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի շենքերի հիմնանորոգում՝

Սուբվենցիոն ծրագրով իրականացվում է Ալավերդի համայնքի համայնքապատկան շենքերի՝ Ճոճկան բնակավայրի վարչական նստավայրի շենքի տանիքի, Ալավերդի բնակավայրի մշակույթի տան, Շամլուղ բնակավայրի վարչական նստավայրի և Ճոճկան բնակավայրի «Բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի շենքերի հիմնանորոգում։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 166 միլիոն 476 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 28,3 տոկոսը՝ Ալավերդու համայնքապետարանը և 20,7 տոկոսը՝ այլ ներդրողները։ Աշխատանքներն ավարտական փուլում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP