18:16 11.10.2024
Արդարադատության նախարարությունը՝ «Ռեստարտ Իջևան» և «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդների համար հոկտեմբերի 10-14-ն ընթացող հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի շրջանակներում իրականացրել է ազդարարման համակարգի վերաբերյալ վերապատրաստում-դասընթաց՝ ներկայացնելով ազդարարման համակարգը և ազդարարման համապետական արշավը:
Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ողջունել է 14-25 տարեկան շուրջ 100 երիտասարդի համար կազմակերպված հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի կազմակերպման նախաձեռնությունը, ընդգծել է հակակոռուպցիոն պայքարում ազդարարման դերը և պետության կողմից հանձնառությունն՝ ուղղված համակարգի դերի բարձրացմանը, ներկայացրել է ազդարարման արշավի շրջանակում գրանցված արդյունքները:
ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանը վերապատրաստման շրջանակում հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի մասնակիցներին է ներկայացրել ազդարարման ինստիտուտը, նրա տեսակները, ազդարարման միասնական հարթակի առանձնահատկությունները և հարթակից օգտվելու եղանակները:
Ազդարարման համապետական արշավի հերթական վերապատրասումն իրականացվել է Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող հասարակական կազմակերպությունների միջև կնքված հուշագրի շրջանակներում:
20:41 31.07.2025
Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստինԱնգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիին համարել է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ, հայտնում է Goal-ը: «Մեսսին իմ սիրելի ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում: Իմ կարծիքով՝ նա պատմության լավագույն խաղացողն է։ Նույնիսկ եթե վերցնենք իսկապես մեծերին՝ Կրոյֆին, Զիդանին, Ռոնալդոյին, և միևնույն ժամանակ պատկերացնենք, որ նրանցից բարձր կա մեկ […] ...
20:23 31.07.2025
Մյասնիկյան պողոտայում բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներՀուլիսի 31-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները հոսանքազրկել […] ...
19:54 31.07.2025
Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին հաջողություններ […] ...
19:50 31.07.2025
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու […] ...
19:46 31.07.2025
Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել էՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 63-ամյա մի քաղաքացի, որը 2024 թվականի մարտի 16-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր զինվորական ծառայության անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...