09:55 15.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10։00-16:00 Ջրվեժ՝ «Սիրող Սրտեր» թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կուրղինյան և Պարսեղովի փողոցներ մասնակի, Սեբաստիայի փ. 22/1, 22/2, 22/3, 24, 26, 28 շենքեր,
11։00-15:00 Գաջեգործների 1 փողոց 74/1, 74/2 հասցեներ,
11։00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40 շենքեր, թիվ 2 հիվանդանոց միակողմանի, Արամի փ. 54 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Քանաքեռ թաղ. 6 փողոց 1-32 առանձնատներ, Արղության փ. 27/3 առանձնատուն, Գրիբոյեդովի փ. 23/5-37/2 առանձնատներ, Վ․ Դավթյան փ. 1-80 առանձնատներ, Ազատության պող. 1/10-1/15 շենքեր, Թբիլիսյան խճուղի 20/8-22/1 շենքեր, Ավան՝ Թումանյան թաղ. 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 9/1 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն թաղ. 2 հարթակ, Նոր Խարբերդ գյուղ՝ 2, 30, 31, 32 փողոցներ և «Անուշ» այգեգործական ընկերություն,
Արագածոտնի մարզ՝
11։00-14:00 Ապարան քաղաք՝ Բաղրամյան փողոց, Ստեփան Շահումյան, Պ․ Սևակի և Չարենցի փողոցներն ամբողջությամբ,
Արարատի մարզ՝
10:00-11։00 Դարակերտ գյուղ, Խաչփառ, Ղուկասավան գյուղեր մասնակի,
10:30-12:15 Արտաշատ քաղաք՝ Թումանյան փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-12։00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա գյուղեր, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝
10:00-12։00 Գնդևազ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:30-12։30 Արփի գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ՝
10։00-14:00 Բջնի համայնք, «Վիվա-ՄՏՍ», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-13։00 Քաղսի գյուղ մասնակի,
11:00-14:00 Առինջ գյուղ մասնակի,
Գեղարքունիքի մարզ․
11։00-16:00 Երանոս բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Տավուշի մարզ՝
10:00-16:00 Դիլիջան համայնք՝ Շահումյան և Գայի փողոցներ մասնակի,
10:30-13:30 Բերդի տարածաշրջան՝ Այգեձոր, Չինարի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...
16:35 15.06.2025
Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ ԱրաղչիԹեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...
16:16 15.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմինԿիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...
15:56 15.06.2025
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դիՀունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...
15:45 15.06.2025
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՀայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...