11:38 15.10.2024
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են բնակավայրերի բարեկարգման և բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծավալուն աշխատանքներ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
2024 թվականին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվել են ճանապարհաշինական, ներհամայնքային փողոցների բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:
Ծրագրի շրջանակում Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցը վերակառուցվել, ասֆալտապատվել է 950մ երկարությամբ, 10մ լայնությամբ (9500մ2 մակերեսով), մայթը հիմնանորոգվել է 1800 մ երկարությամբ, 3,5 մ լայնությամբ (6300մ2 մակերեսով), կառուցվել է ջրահեռացման համակարգ 950մ երկարությամբ:
Ընթացիկ տարում ներհամայնքային փոցոցների բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև համայնքի ինը գյուղական բնակավայրերում:
Համայնքային փողոցների ասֆալտապատում ծրագրի ընդհանուր բյուջեն 1 045 159 159 դրամ է, որից պետական բյուջեի մասնաբաժինը 35% է (365 805 706 դրամ), իսկ համայնքի ներդրումը 65% (679 353 453 դրամ):
Աբովյան համայնքում պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող աշխատանքներից այս
պահին ընթացքի մեջ են նաև Բալահովիտ բնակավայրում հիմքից կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքերը: 2022 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրի արժեքը 158 մլն. դրամ է, որից 70%-ը (110 600 000 դրամ) պետական բյուջեի ֆինանսական մասնաբաժինն է, 30%-ը (47 400 000 դրամ) համայնքի ներդրումը:
Բալահովիտ բնակավայրում 70 երեխայի համար կառուցվող
մանկապարտեզի աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Աբովյան համայնքում այս պահին ընթանում են նաև Աբովյան քաղաքի շուրջ 292 վերելակների արդիականացման աշխատանքները, որը ներառում է վերելակների ընդհանուր խցիկի փոխարինում, խցիկի ներսի կառավարման վահանակի և դրսի կանչի վահանակի փոխարինում նորերով:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 92 534 982 դրամ է, որից 45%-ը (41 640 742 դրամ) պետական բյուջեի ֆինանսական մասնաբաժինն է, 55%-ը (50 894 240 դրամ) համայնքի ներդրումը:
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...