13:10 16.10.2024
Փոքր և միջին ձեռնարկությունների դիմակայունության և աճի խթանման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ՓԲԸ-ի աջակցությամբ ձեռնարկել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ուսումնասիրությունը, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
Ուսումնասիրության նպատակն է բացահայտել Հայաստանի ՓՄՁ-ների աճի ներուժն ու հնարավորությունները՝ անդրադառնալով խնդիրներին ու մարտահրավերներին:
Ուսումնասիրությունը կենտրոնանալու է տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող ոլորտներից մի քանիսի շուրջ, ներառելով՝
• Սննդամթերքի և խմիչքի արտադրություն,
• Տեքստիլ, հագուստի և կաշվե իրերի արտադրություն,
• Դեղագործական, գիտահետազոտական և տեխնոլոգիական արտադրություն,
• Համակարգչային ծրագրավորում և խորհրդատվական ծառայություններ
Վերհանելով այս ոլորտներում աճի կարևորագույն գործոնները և հնարավոր խոչընդոտները՝ ուսումնասիրությունը կնպաստի քաղաքականության մշակման և աջակցման ծրագրերի մշակման գործընթացին՝ նպաստելով Հայաստանի ՓՄՁ կայունության և արտադրողականության բարձրացմանը և արտահանման շուկաների ընդլայնմանը:
Ուսումնասիրության արդյունքում կդիտարկվի Հայաստանում ՓՄՁ մրցունակության բարձրացման կենտրոնի ստեղծման նպատակահարմարությունը: Այն կարող է ծառայել որպես Հայաստանի ՓՄՁ փոփոխվող կարիքներին հարմարեցված շարունակական աջակցության, գիտելիքների փոխանակման և ռազմավարական զարգացման մշտական կենտրոն:
Ուսումնասիրությանը մասնակցելու դեպքում Դուք հնարավորություն կունենաք․
• Ստանալ անհատական «Մրցունակության համեմատական հաշվետվություն», որը կարտացոլի Ձեր կազմակերպության մրցունակության չափանիշները և կազմակերպության դիրքը շուկայում՝ համեմատելով Հայաստանում և տարածաշրջանում նույն ոլորտում գործող ՓՄՁ-ների հետ:
• Մասնակցել փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով կազմակերպվող սեմինարներին և միջոցառումներին՝ ամրապնդելով կապը ՀՀ բիզնեսների հետ։
Հավաքագրված բոլոր տվյալները մնալու են անանուն՝ մասնակիցների գաղտնիությունը պաշտպանելու նպատակով։
Հարցմանը կարող եք մասնակցել հետևյալ հղմամբ՝ https://globaleysurvey.ey.com/jfe/form/SV_72vgskjkVpbJzee։
Հարցման մասնակցության վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 21։
Այս ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում ստեղծել առավել մրցունակ բիզնես միջավայր: Առաջարկում ենք նշված ոլորտներում գործող ՓՄՁ-ներին օգտվել այս հնարավորությունից և դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսության առավել կայուն ապագայի ձևավորման գործում:
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:48 06.05.2025
Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր […] ...
17:42 06.05.2025
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...
17:36 06.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: […] ...
17:32 06.05.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետՄայիսի 6-ին Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Քննարկվել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝ երկու […] ...