Հայաստանն ամբողջովին համապատասխանում է Որակի խարտիայի պահանջներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Հայաստանն ամբողջովին համապատասխանում է Որակի խարտիայի պահանջներին

11:55 17.10.2024

Միջազգային Տրանսպորտային ֆորումի ITF Ավտոմոբիլային տրանսպորտի խմբի 2024 թվականի հոկտեմբերի 10-11-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության հայտը Որակի խարտիային համապատասխանելու վերաբերյալ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանն ամբողջովին ապահովել է իր առջև դրված միջազգային պարտավորությունը և համապատասխանում է Որակի խարտիայի պահանջներին։

Այսպիսով Հայաստանն ապահովեց ՏՆԵԿ բազմակողմ թույլտվությունների համակարգում իր համար նախատեսված քվոտայի պահպանումը և դեպի եվրոպական երկրներ հայկական կազմակերպությունների բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը։

Միջազգային տրանսպորտային ֆորումի Եվրոպական անդամ երկրների տրանսպորտի նախարարները դեռևս 2015 թվականի մայիսի 28-ին Լայպցիգում (Գերմանիա) կայացած Նախարարների փակ նիստի օրակարգի 4-րդ կետով ի գիտություն էին ընդունել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի բազմակողմ քվոտայի համակարգի շրջանակներում միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայի համաձայնեցված տեքստը:

Որակի խարտիայով նախատեսված միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործարար համբավի, ֆինանսական կայուն վիճակի և մասնագիտական որակավորումներին ներկայացվող պահանջները ՏՆԵԿ անդամ պետությունները պետք է տեղայնացնեին իրենց ազգային օրենսդրություններում։

2016 թվականից Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Որակի խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումները։ Իրականացված մեծ ծավալի աշխատանքների արդյունքում 2024 թվականի հոկտեմբերին ամբողջովին ձևավորվեց Որակի խարտիայի պահանջներն ապահովող օրենսդրական դաշտ, ինչը հնարավորություն կտա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը միջպետական բեռնափոխադրումներ կատարող կազմակերպություններին ամբողջովին ապահովել ՏՆԵԿ բազմակողմ թույլտվությունների համակարգում բեռնափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջազգայնորեն ընդունված որակավորման վկայականներով և այլ փաստաթղթերով։

Որակի խարտիայով նախատեսված պահանջներին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը սահմանված է նաև ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման ճանապարհային քարտեզ «Տրանսպորտ» բաժնի 28-րդ կետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

BACK_TO_TOP