«Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործման պատճառով Թուրքիայում փակվել է «Açık Radyo»-ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

«Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործման պատճառով Թուրքիայում փակվել է «Açık Radyo»-ն

12:16 17.10.2024

Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ն՝ «Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) որոշմամբ,  կդադարեցնի իր գործունեությունը, հայտնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես «RTÜK»-ը չեղարկել է ռադիոյի հեռարձակման համապատասխան լիցենզիան և  դադարեցվել է «Açık Radyo»-ի գործունեությունն հոկտեմբերի 16-ից:

«Açık Radyon» ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ իրենց հեռարձակումը դադարեցվում է ամբողջապես բյուրոկրատական և տեխնիկական դրդապատճառներով, ինչի արդյունքում էլ իրենք զրկվել են խոսքի ազատության իրավունքից:

Ռադիոյի հավատարիմ ունկնդիրների շրջանում, ինչպես նշվում է թուրքական մամուլում, տեղի ունեցողն անվանվում է «կարճ դադար»:

Հոկտեմբերի 11-ին «Açık Radyo»-ի արած հայտարարության մեջ նշվել է. «Հույս ունենք, որ մեր ավանդական հեռարձակման հետ կապված այս դադարը կլինի ժամանակավոր և կավարտվի հնարավորինս շուտ»:

Նրանք նաև հայտարարել են, որ անհրաժեշտ բոլոր իրավական միջոցներով պայքարելու են՝ իրենց հեռարձակումը վերականգնելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս նման որոշում կայացվել էր «RTÜK»-ի կողմից:

«RTÜK»-ը նշել էր, որ որոշումը կայացվել էր նախկինում ընդունված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:

Նախկինում ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր եթեր հրավիրված հյուրի կողմից օգտագործված «Հայոց, այսինքն, օսմանյան հողերում իրականացված տեղահանություն, կոտորած և ցեղասպանություն անունը ստացած կոտորածների 109-րդ տարելիցը ևս 1 տարի գլորեց…» արտահայտության համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

BACK_TO_TOP