15:50 17.10.2024
Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար:
Ըստ հիմնավորման՝ օրենսգրքում, մասնավորապես սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը. 2027 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի:
2029 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։
Բացի այդ, սահմանվել է, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեկային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար՝ ներկայումս սահմանված 1.5 մլն դրամի փոխարեն չի կարող գերազանցել 750 հազար դրամը:
22:45 06.05.2025
Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...
22:36 06.05.2025
Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...
22:24 06.05.2025
ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետՌուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...
22:16 06.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 06.05.2025
Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե ՀովհաննիսյանՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...