17:50 17.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին:
Նախարարը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և ի թիվս Ներսիսյան դպրոցի 200-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների՝ հատկապես ընդգծել գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ բուհերում հետազոտական բաղադրիչն ակտիվացնելու, գիտության մեջ ներգրավվելու, Մանկավարժական համալսարանում կրթական ոլորտի հետազոտությունները կրթական առօրյայի անբաժանելի մաս դարձնելու տեսանկյունից:
«Խորապես համոզված եմ, որ կրթության ավանդույթներից ու պատմությունից սովորելու շատ բան ունենք՝ հատկապես կրթության բարեփոխման համատեքստում: Ներսիսյան դպրոցը եղել է մեր կրթության առաջադիմական մտքի, ժամանակի լավագույն մանկավարժական մեթոդները կիրառող հայտնի հաստատություններից մեկը, և այս գիտաժողովը լայն հնարավորություն է՝ խոսելու այդ մասին, նաև տեսնելու կապերը ներկա իրականության և անելիքների միջև: Ապագա մանկավարժների մոտ վերլուծական և քննական հայացքների ձևավորման, մարտահրավերներին պատրաստ կրթության մասնագետներ և ուսուցիչներ պատրաստելու տեսանկյունից ևս նմանատիպ գիտաժողովները կարևոր են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա հակիրճ անդրադարձել է գրող, հրապարակախոս, մանկավարժ Ղազարոս Աղայանի գործունեությանը, որն ուսանել է Ներսիսյան դպրոցում: Նախարարը խոսել է «Արարատ» ամսագրում դեռևս 1869 թվականին հրապարակած Աղայանի հոդվածաշարի մասին, որի ասելիքը, ըստ նրա, արդիական է նաև այսօր:
«Այն հարցադրումները, որ տալիս է Աղայանը, արդիական են նաև այսօր. նա փորձում էր պատասխանել այն հարցին, թե ինչ էր տալիս իր ժամանակի դպրոցը՝ դպրոցի և կյանքի միջև կապը համարելով խնդրահարույց: Ըստ Աղայանի՝ դպրոցում սովորածը հերքվում է կյանքում, և պետք է առավել ուշադիր լինել բովանդակության հարցում և վերլուծել, թե որքանով է դպրոցը երեխաներին պատրաստում կյանքին` մտավոր, ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ առումներով»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Նա ընդգծել է Վրաստանի գործընկերների առանձնահատուկ հոգածությունը Ներսիսյան դպրոցի տարածքի պահպանման նկատմամբ, որտեղ այսօր էլ գործում է կրթական հաստատություն.
«Այս տարի ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած այցի շրջանակում հուշատախտակ բացվեց, ինչը ցույց է տալիս կապը պատմության, ժամանակների և տարածքների միջև: Վստահ եմ, որ կրթության ոլորտի այս հետազոտությունը նպաստելու է եղբայրական երկրների միջև կապերի զարգացմանն ու ամրապնդմանը»:
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գիտաժողովի մասնակիցներին ու գործընկերներին և մաղթել բարի ընթացք:
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակութային կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը:
Գիտաժողովը շարունակվելու է նաև հոկտեմբերի 18-ին: Այն իրականացվում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Թբիլիսիի «Կովկաս» համալսարանի նախաձեռնությամբ։
14:29 16.06.2025
Երևանի Գայի պողոտայում գտնվող այգուն հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...