12:15 17.09.2018
Այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում: «Գազ 24.10» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհուն: 15 տարեկան Անի Ղուկասյանը, դպրոց հասնելու համար, քրոջ հետ փողոցն անցնելիս է եղել: Մեքենան հարվածել է նրան և մի քանի մետր այն կողմ շպրտել:
Աղջիկը ստացել է բազմաթիվ վնասվածքներ և տեղափոխվել «Գյումրիի Մոր և անկան ավստրիական հիվանդանոց»: Տուժածի վիճակը գնահատվել է ծանր և որոշում է կայացվել Անի Ղուկասյանին մայրաքաղաքի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն տեղափոխելու մասին: Թիվ 2 դպրոցի շենքի դիմաց առկա են գծանշումներ՝ հետիոտների անցման համար, առավոտյան երթևեկությունը կարգավորում են նաև ճանապարհային ոստիկանները: Այս տարածքում նաև փողոցաշինական աշխատանքներ են կատարվում: Ինչն է հանդիսացել վթարի պատճառ, պարզում են իրավապահները:
08:48 21.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 21.07.2025
Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ հայտարարելով պատժամիջոցների երկարաձգման անհնարինության մասինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասին, որում ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների երկարաձգման անհնարինության օգտին փաստարկներ։ «Ես բացատրել եմ, թե ինչու «եվրոպական եռյակը» (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) չունի որևէ իրավական, […] ...
08:30 21.07.2025
Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of IsraelԵրուսաղեմի շրջանային դատարանը կրկին հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցմունքը՝ այս անգամ նրա հիվանդության պատճառով, հաղորդում է The Times of Israel-ը։ Լսումները նախատեսված էին հուլիսի 21-ին և 22-ին, սակայն հուլիսի 20-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ վարչապետը վատ է զգում սննդային թունավորման պատճառով և, հետևաբար, նրան հրամայվել է տանը մնալ հաջորդ երեք օրերի ընթացքում: Վարչապետի […] ...
08:18 21.07.2025
Չինաստանի ԱԳՆ. Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահները հուլիսի 24-ին կայցելեն ՉինաստանԵվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Չինաստանի և Եվրոպայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Կոստան և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան», – ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության […] ...
08:08 21.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:00 21.07.2025
Եղեգնաձորում փրկարարները շինության նկուղային հարկից հեռացրել են մոտ 150 տոննա ջուրՀուլիսի 20-ին, ժամը 19։51-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդան փողոցի շինություններից մեկի նկուղային հարկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղից (մոտ 1500քմ) հեռացրել են մոտ 150 տոննա […] ...