12:48 17.09.2018
Բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդու՝ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի քանդակները տեղափոխվել են Գյումրիի հուշատուն–թանգարան, որտեղ կներկայացվեն 2 ցուցասրահում: Թանգարանին նման ժառանգություն փոխանցել է բանաստեղծի կրտսեր որդին՝ արվեստագետ Վանանդ Շիրազը:
Արա Շիրազի բոլոր գործերը՝ «Հետահայաց» խորագրով, առաջին անգամ ցուցադրվել է Ազգային պատկերասրահում: Շուրջ 90 քանդակ ու գրաֆիկական պատկերներ, որոնք պահվում էին Արա Շիրազի արվեստանոցում ու երբևէ չէին ցուցադրվել, 6 ամիս զարդարել են պատկերասրահը: Հիմա դրանց մի մասը նվիրաբերվում է Գյումրիին:
Վանանդ Շիրազը եղբոր՝ Արա Շիրազի նպատակը իրականացրեց՝ նրա 30 գործերը տեղափոխեց հուշատուն-թանգարան: Արա Շիրազի գործերից ամեն մեկն իր պատմությունն ունի: Վանանդ Շիրազը դրանցից առանձնացրեց մեկը, որը Գյումրիի երկրաշարժի մասին էր:
«Սա առանձնահատուկ գործ է՝ նվիրված 1988թ. երկրաշարժին, ուզում էինք, որ այն անպայման այստեղ՝ Գյումրիում լիներ։ Այն փլված եկեղեցի, մայրը՝ իր երեխաների հետ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանանդ Շիրազը։
Արա Շիրազի արվեստում մեծ տեղ է զբաղեցնում անվանի հայ մտավորականների դիմաքանդակների ու հուշարձանների շարքը, որը հիմնականում Երևանում է տեղադրված: Շիրազի հուշատուն-թանգարանում քիչ գործեր կան, դրանք մեծ քանդակների փոքր օրինակներն են՝ մանրաքանդակները։
Հայաստանի ժողովրդական նկարչի գործերը Շիրազի հուշատուն թանգարանում այցելուները հնարավորություն ունեն տեսնել սեպտեմբերի 30-ին: Սա նաև նվեր է Գյումրիին՝ ի պատիվ «Քաղաքի օր» միջոցառման:
17:30 04.08.2025
Շատվանցի տղամարդը կամավոր հանձնել է ապօրինի հրազեն ու փամփուշտներՊետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժնի Վարդենիսի դասակի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին բաժին է ներկայացել Շատվան գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդ և կամովին հանձնել մեկփողանի ողորկափող հրացան ու ինգնաձիգի 47 փամփուշտ: Նա հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանող հրազենն ու զինամթերքը գտել է իրենց տան տանիքը մաքրելիս։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
17:22 04.08.2025
Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը կարծում է, որ Նորվեգիան երբեք չի դառնա աշխարհի չեմպիոն։ Այս մասին գրում է Time-ը։ «Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա։ Եթե մենք հաղթահարենք որակավորման փուլը, դա հավասար կլինի որևէ մեծ երկրի աշխարհի չեմպիոն դառնալուն։ Պատմության մեջ ամենամեծ խնջույքը կլինի։ Օսլոյում մեծ տոնախմբություն կսկսվի»,- նշել է 25-ամյա նորվեգացին։ Նորվեգիայի ազգային հավաքականը […] ...
17:16 04.08.2025
Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերինՀայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին […] ...
17:12 04.08.2025
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվինԱյսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...
17:05 04.08.2025
Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջներըՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ. 1. Հայտարարել, […] ...
17:00 04.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտումԱյսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ «Այսուհետ հանրային տրանսպորտում […] ...