Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված Կոթի գյուղի բնակիչը տեղափոխվել է Երևան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված Կոթի գյուղի բնակիչը տեղափոխվել է Երևան

13:41 17.09.2018

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։  Կրակոցների հետևանքով վիրավորվել է գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը, ով այդ պահին գյուղի կենտրոնում է եղել: Shantnews.am-ն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բանն այն է, որ Սուրեն Սեփխանյանը Նոյեմբերյանի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան, քանի որ ոտքի վերականգման համար նեղ մասնագիտական վիրահատություն է պահանջվել:

«Հիվանդը երեկոյան ժամը 18.00-ին ընդունվել է, ունի աջ սրունքի հրազենային վնասվածք: Նոյեմբերյանի բժշկական կենտոնում կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, մենք կատարել ենք երկրորդային վիրաբուժական մշակում: Այս պահին հիվանդի վիճակը բավարար է, առողջությանը վտանգ չի սպառնում,  հենարանային ֆունկցիան պահպանվելու է, ոչ մի խնդիր չենք տեսնում: Սկզբնական շրջանում ինքը հենակներով կքայլի, հետագայում արդեն նորմալ իր առօրյայով կզբաղվի: Սովորաբար տրավմաներից հետո վերքերը միշտ զգացնել են տալիս, բայց էս պարագայում, ինձ թվում է, ինքը նորմալ կլինի, ոչ մի խնդիր պետք է չունենա ֆունկցիայի հետ կապված»,- ասել է Սուրեն Սեփխանյանին բուժող բժիշկներից Աբրահամ Դանիելյանը՝ նշելով նաև, որ ոտքի ոսկրի հետ կապված մեծ խնդիր չկա: Կա բեկորային փոքր կոտրվածք՝ առանց տեղաշարժի, ինչն ամեն դեպքում ոտքի ֆունկցիայի վրա չի ազդելու:

Ըստ Դանիելյանի՝ Սուրեն Սեփխանյանը Երևան է տեղափոխել`ելնելով նրանից, որ կարող է լինել նյարդի հետ կապված, միկրովիրաբուժական խնդիր:

«Վերքերը լայնացվել են, լամպասային կտրվածքներ են կատարվել, կանխարգելիչ աշխատանքներ»,- «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց կատարած աշխատանքից խոսել է ՀՀ ԱՆ գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը: Սահակյանը նաև ասել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սուրեն Սեփխանյանը վիրավորվում է:

«Հիվանդը փորձ ունի նման վերքերի, մեր սահմանամերձ հերոսական Կոթի գյուղից է, էնպես որ որևէ արտառոց  բան չէ իր համար: Կապաքինվի, կգնա, բայց մենք լուրջ մտածելու առիթ ունենք՝ ոչ միայն ԱՆ-ը, այլև հայկական բանակը, պետք է հակագանգրենոզային շիճուկներ ձեռք բերվեն: Դրանք չկան Հայաստանում», – ասել է Սահակյանը՝ հավելելով, որ այս դեպքում Սուրեն Սեփխանյանի բախտը կարելի է ասել բերել է, քանի որ վնասվածքը մեծ չէ:

Shantnews.am-ը զրուցել է նաև հենց Սուրեն Սեփխանյանի հետ: Նա պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 24-ի մոտ, երբ համագյուղացիներով հավաքված են եղել գյուղի կենտոնում, որպեսզի մի փոքր զրուցեն:

«Կրակոցներ եղան, խանութ կար, մտանք խանութի մեջ: Սպասեցինք, կրակոցը կտրվեց, ասինք՝ երևի դադարեց, էլի դուրս եկանք, նորից էլի կրակեցին, ու ոտքիս կպավ: Հետիս տղաները միանգամից փաթաթել են, կապել են, տարել են Նոյեմբերյանի հիվանդանոց, փամփուշտը հանեցին միջից, մի հատ փամփուշտ էր: Հետո ուղարկեցին էստեղ՝ Երևան, որ հետագա պրոցեսը կատարվի»,- պատմել է Սուրեն Սեփխանյանն ու հավաստիացրել, որ հենց գյուղ վերադարձավ, նորից գնալու է գյուղամեջ՝ գյուղացիների հետ զրույցի:

Ըստ Սուրեն Սեփխանյանի՝ առաջին կրակոցից հետո իրենք անջատել են լուսավորությունը, բայց դա էլ չի օգնել, որ չկարողանան խոցել իրենց: Հարցին՝ Կոթիից դուրս գալու մտադրություն ունե՞ք,  բնակիչն այսպես է պատասխանել.

«Չէ, ի՞նչ դուրս գալ, մեր գյուղն է: Սա առաջին դեպքը չէ՝ թոքից էլ եմ վիրավորվել: Կգնամ մատաղ կանենք՝ գառ, աքլոր, տեսնենք ինչ կստացվի,  կնստենք գյուղի կենտրոնում կուտենք, կզրուցենք»:

Հավելենք, որ Սուրեն Սեփխանյանը 60 տարեկան է: Սեփխանյանի հետ հեռախոսով զրուցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն այդ մասին երեկ գրառում էր կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP