ՌԴ բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու հրավեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+33.09 oC

ՌԴ բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու հրավեր

13:40 23.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում ռուսական տան հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ քաղաքացիություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2024 թ. դրությամբ գրանցում չունեցողներ):

Դիմումներն ընդունվում են մինչև 2025 թ. հունվարի 15-ը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://education-in-russia.com/ տեղեկատվական համակարգում, ինչպես նաև կցել պահանջվող փաստաթղթերը:

Ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների ցանկին կարելի է ծանոթանալ ՌԴ կրթության և գիտության նախարարության կայքում հետևյալ հղումով՝ https://russia-edu.minobrnauki.gov.ru/:

Մրցույթի անցկացման (ընտրության կարգ, քննությունների ժամկետներ) վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի լրացուցիչ:

Գրանցման, հարցաթերթիկի լրացման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել Երևանում ռուսական տուն (Մարշալ Բաղրամյան 34): Խորհրդատվության օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 11:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00, հեռախոս՝ +374 (10) 300-350 (լր. 422), +374 (98) 54-48-90, էլ. հասցե՝ [email protected]:

Հարցեր կարելի է ուղղել նաև «Տելեգրամ» հարթակում՝ «Отбор 2025/26» https://t.me/+-NlhvCmHA5FjMjUy:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 31.07.2025

SHANTNEWS

Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ

19:54 31.07.2025

Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ

«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին  հաջողություններ […] ...

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետ

19:50 31.07.2025

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու […] ...

Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել է

19:46 31.07.2025

Չվերթի ժամանումից հետո հետախուզվողը հայտնաբերվել է

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 63-ամյա մի քաղաքացի, որը 2024 թվականի մարտի 16-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր զինվորական ծառայության անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ

19:37 31.07.2025

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ: Քննարկվել են մանկական հիվանդանոցային ծառայությունների վերանայված չափորոշիչները, վիրաբուժության գները, հոսպիտալացման ցուցանիշները: Նախարարը հանձնարարել է խիստ ուշադիր լինել մանկական ու մայրական բարդ դեպքերին, դրանց արագ արձագանքել ու ժամանակին ուղղորդել: Կարևորել է նաև մարզային բուժկենտրոններում էլեկտրոնային առողջապահության գործիքների անխափան կիրարկումը. նախարարն անձամբ […] ...

Սարգիս Սարգսյանը, ոչ մի պարտություն չկրելով, դարձել է աշխարհի չեմպիոն

19:27 31.07.2025

Սարգիս Սարգսյանը, ոչ մի պարտություն չկրելով, դարձել է աշխարհի չեմպիոն

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը Հնդկաստանում դարձել է Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 2025թ. անհատական առաջնության հաղթող: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ն: Սարգիսը չի կրել ոչ մի պարտություն, 9 խաղից 6-ում հաղթել է, 3-ն ավարտել ոչ-ոքի և վաստակել 7.5 միավոր: ...

BACK_TO_TOP