15:14 23.10.2024
Նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 92,3 մլն եվրո գումարի չափով, ի լրումն դրան նաեւ 16 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհի ստացում Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից: Վերջինս համաշխարհային բանկի կողմից ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել փախստականներ ունեցող երկրներին: Այս մասին ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստի ընթացքում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով Կառավարության՝ ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Երկրի ֆինանսական բլոկի ղեկավարի խոսքով ՀՀ-ն հիմնադրամի շահառու է դարձել 2023 թվականի դեկտեմբերին եւ ԱՄՆ-ի ու Նիդերլանդների Թագավորության կողմից կատարված հատկացումների շնորհիվ մեր երկիրը հիմնադրամից կստանա առաջին ֆինանսավորումը:
«Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեզ համար այս կենսական ժամանակաշրջանում աջակցություն տրամադրելու համար»,- ասել է Վահե Հովհաննիսյանն ու հավելել, որ բյուջետային աջակցության միջոցները եւս ուղղվելու են ՀՀ-ի` 2024 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, որը կազմում է 482,9 մլրդ դրամ:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար, ըստ Ֆինանսների նախարարի, նախապայման է երկկողմ համաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրագործումը, որոնք արդեն իսկ ամբողջությամբ իրականացվել են:
«Ի տարբերություն նպատակային վարկային ծրագրերի՝ բյուջետային աջակցության միջոցները տրամադրվում են համաձայնեցված գործողությունների իրականացումից հետո եւ ուղղվում են ընդհանուր պետական բյուջե՝ սահմանված չլինելով հետագայում որեւէ հստակ միջոցառման իրականացմամբ»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:
Ծրագրի շրջանակը ներառում է կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության խթանման, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավման, հավասարության ամրապնդման եւ մարդկային կապիտալի զարգացման խթանման, հակակոռուպցիոն շրջանակի ու արդարադատության ոլորտի արդյունաբերության հզորացման ուղղությունները:
Վարկի տարեկան մարման ժամկետն է 22 տարին, որից 8-ը՝ արտոնյալ: Մայր գումարի մարումն իրականացվելու է 2032 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2045 թվականի հունիսի 1-ը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...