ԲՀԿ-ն դիմում է եվրոպական կառույցներին՝ ընդդեմ ՔՊ-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

ԲՀԿ-ն դիմում է եվրոպական կառույցներին՝ ընդդեմ ՔՊ-ի

14:12 17.09.2018

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն այսօր հայտարարել է, որ իրենք ստիպված են եղել հրապարակային մեղադրանքներ հնչեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին, քանի որ վերջինս օրեր շարունակ զբաղվում է իրենց դեմ հակաքարոզչությամբ:

Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ժամանակ, Իվետա Տոնոյանի խոսքերով, ՔՊ ներկայացուցիչները մարդկանց դիմում են կոչով՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին, կարճ հաղորդագրություններ են ուղարկում, տարբեր մեղքեր են վերագրում ԲՀԿ կուսակցությանը՝ այդկերպ փորձելով սև փիառ իրականացնել:

«Այդ սպառնալիքները, կոչերը իրականացվում են պետական կառույցների, նախարարությունների աշխատողների ձեռքով, բայց շատ ապաշնորհ կերպով են գործում այդ ֆեյքերը: Փաստեր բազմաթիվ կան, որ այո՛, նախարարությունների աշխատողներ իրենց անձնական էջերում համատարած ատելություն են քարոզում կոնկրետ Նաիրա Զոհրաբյանի դեմ»,- ասել է Իվետա Տոնոյանը:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ անդամ՝ Վահե Էնֆիաջյանը, հիշեցրել է, որ քարոզարշավի սկզբում իրենք հանդես են եկել կոչով՝ հանդուրժողական լինել միմյանց նկատմամբ, սակայն իշխանությունը այդպես էլ ընդառաջ չգնաց իրենց կոչին:

«Անձնական վիրավորանքների տիրույթում գտնվող գործընթացները մեզ համար ամենաանցանկալի երևույթներն են: Մենք գտնում ենք, որ քաղաքական հարթակներում ամեն ինչ պետք է լինի տրամաբանված»,- ասել է Վահե Էնֆիաջյանը:

«Վհուկների որսի» վերաբերյալ լրագրողների հարցին Իվետա Տոնոյանը պատասխանել է, թե իրենք որևէ վախ չունեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP