Հանդիպում Արմավիրի մարզի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+33.09 oC

Հանդիպում Արմավիրի մարզի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի հետ

13:06 25.10.2024

Կրթության տեսչական մարմինը Էջմիածնում խորհրդատվական հանդիպում էր կազմակերպել Արմավիրի մարզի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի համար։

Օրակարգային հարցերն էին՝ Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների գործընթացը, հաճախ հանդիպող խախտումների վերաբերյալ իրազեկումը:

Հանդիպման երկրորդ մասում նախատեսված էր խմբային աշխատանք, որի ընթացքում քննարկվեցին ստուգաթերթերը, տնօրենները ներկայացրին ստուգման գործընթացի հետ կապված իրենց մտահոգող հարցերը, քննարկվեց ստուգման ընթացքում նոր գործիքակազմի՝ ռուբրիկների (սյունակաշարերի) կիրառման անհրաժեշտությունը։

Խմբային աշխատանքի ավարտից հետո Կրթության տեսչական մարմնի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները պատասխանեցին տնօրեններին հուզող հարցերին։

Այսպիսի խորհրդատվությունները նպաստում են՝

ուսումնական հաստատությունների աշխատանքի որակի բարելավմանը,

կրթության բնագավառի օրենսդրության պահանջների պահպանմանը,

նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 31.07.2025

SHANTNEWS

Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ

19:54 31.07.2025

Արեցինք առավելագույնը, և դրա համար ես երջանիկ եմ․ Պերկովիչ

«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պերկովիչը շնորհավորել է «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ, ցանկացել հունգարական թիմին  հաջողություններ […] ...

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետ

19:50 31.07.2025

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտների հետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու […] ...

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ

19:37 31.07.2025

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների մանկաբուժական բաժանմունքների վարիչների ու տնօրենների հետ: Քննարկվել են մանկական հիվանդանոցային ծառայությունների վերանայված չափորոշիչները, վիրաբուժության գները, հոսպիտալացման ցուցանիշները: Նախարարը հանձնարարել է խիստ ուշադիր լինել մանկական ու մայրական բարդ դեպքերին, դրանց արագ արձագանքել ու ժամանակին ուղղորդել: Կարևորել է նաև մարզային բուժկենտրոններում էլեկտրոնային առողջապահության գործիքների անխափան կիրարկումը. նախարարն անձամբ […] ...

Սարգիս Սարգսյանը, ոչ մի պարտություն չկրելով, դարձել է աշխարհի չեմպիոն

19:27 31.07.2025

Սարգիս Սարգսյանը, ոչ մի պարտություն չկրելով, դարձել է աշխարհի չեմպիոն

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը Հնդկաստանում դարձել է Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 2025թ. անհատական առաջնության հաղթող: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ն: Սարգիսը չի կրել ոչ մի պարտություն, 9 խաղից 6-ում հաղթել է, 3-ն ավարտել ոչ-ոքի և վաստակել 7.5 միավոր: ...

Կայացել է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը

19:18 31.07.2025

Կայացել է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի զոհերի նույնականացման և ուղղորդման համակարգերի բարելավման ուղղությամբ […] ...

BACK_TO_TOP