2025 թ. ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ. ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ 2025 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

2025 թ. ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ. ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ 2025 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

13:12 28.10.2024

Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է.

«Ընդհանուր առմամբ, եթե խոսենք պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունների մասին, պետք է ասեմ, որ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, ինչը 5.4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը: 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6.6 տոկոսը, որը 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակին հավասար է, սակայն 2024 թվականին սպասվող ծախսերի համեմատ ավելի է 0.6 տոկոսային կետով»:

«Այստեղ էական է նաեւ նշել, որ ծախսերի 55.8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին: Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664.7 մլրդ դրամ, ինչը 20 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը: Արդյունքում` պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը եւ 2024 թվականի համեմատ ավելի կլինեն 0.7 տոկոսային կետով»,- մանրամասնել է նախարարը:

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 905 մլրդ դրամ, ինչը 13.9 տոկոսով կգերազանցի ընթացիկ տարվա սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը: Նախարարը հայտնել է, որ թեեւ այստեղ աճ կա, բայց այն բազային ցուցանիշների աճի հետեւանքով է, այսինքն` աճի հետեւանքով այստեղ որեւէ էական քաղաքականության փոփոխություն տեղի չի ունենում: Արդյունքում` սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 8.2 տոկոսը եւ ավելի կլինեն 0.6 տոկոսային կետով:

Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կկազմեն 300 մլրդ դրամ, ինչը 4?5 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված կրթության ոլորտի ծախսերը եւ կկազմի ՀՆԱ-ի 2?7 տոկոսը, ինչը նույն մակարդակն է, ինչը 2024 թվականի համեմատ:

Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը կկազմեն 13.5 մլրդ դրամ, ինչը 37.6 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը: Ծախսերի ավելացումը պայմանավորված է Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) էկոպարեկային ծառայության հիմնադրմամբ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը կկազմեն 47?5 մլրդ դրամ, ինչը 89 տոկոսով կգերազանցի ընթացիկ տարվա ծախսերը:

Նախարարն այնուհետեւ անդրադարձել է միջազգային տնտեսական զարգացումներին, պարենի միջազգային գներին, ներմուծման եւ արտահանման ծավալներին, մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշին, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվին եւ այլն:

2025 թվականին ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ: 2024 թվականին սպասվում է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ 2026-2027 թվականներին` միջինում 5.5 տոկոս տնտեսական աճ: Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ այս աճի պայմաններում Կառավարությունը կկատարի իր ծրագրային դրույթը եւ 2021-2026 թվականներին միջինում կապահովի 7 տոկոս տնտեսական աճի թիրախը:

Բյուջեի պակասուրդը, պայմանավորված որոշ ծախսերի առաջ բերմամբ, կլինի 5.5 տոկոս: Այն այնուհետեւ` միջնաժամկետ հատվածում, կհասնի 3 տոկոսի: Կառավարության պարտքը կաճի մինչեւ 53?5 տոկոս, այնուհետեւ միջնաժամկետով կբալանսավորվի 54.6 տոկոսի մոտակայքում:

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի ավարտին կհասնի 25 տոկոսի, եւ հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 759 մլրդ դրամ: Այս տարվա եկամուտները 2 տրիլիոն 613 մլրդի փոխարեն կլինեն 2 տրիլիոն 455 մլրդ դրամ:

2025 թվականի ընթացիկ ծախսերը 2024 թվականի 24.1 տոկոսի համեմատ կաճեն 24.9 տոկոսով:

Նախարարի խոսքով պետական բյուջեի ծախսերը 2025 թվականին կլինեն 3 տրիլիոն 482 մլրդ դրամ, եկամուտները` 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, դեֆիցիտը` 609 մլրդ դրամ:

«2024 թվականի համեմատ մենք ունենալու ենք 275 մլրդ դրամ ավելի ծախսելու հնարավորություն: Այստեղ ընթացիկ ծախսերն ավելանալու են 238 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը` 38 մլրդ դրամով»,- հստակեցրել է զեկուցողը:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP