ԿԲ-ն Հայաստանում հաջորդ տարի կանխատեսում է 4 տոկոսին մոտ գնաճ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

ԿԲ-ն Հայաստանում հաջորդ տարի կանխատեսում է 4 տոկոսին մոտ գնաճ

14:00 12.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում այս պահի դրությամբ 12–ամսյա գնաճը 0.6 տոկոս է, Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին այն կբարձրանա՝ հասնելով 2 տոկոսին մոտ ցուցանիշի: 2025 թվականին գնաճը մոտ կլինի նախանշված 4 տոկոս թիրախին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Այս պահի դրությամբ 12–ամսյա գնաճը 0.6 տոկոս է՝ օրենսդիրի կողմից մեզ համար նախանշված 4 տոկոսի համեմատ, այսինքն՝ մենք թիրախից ցածր ենք: Բայց մենք ակնկալում ենք, որ տարվա վերջին գնաճի թիվը մի քիչ կբարձրանա, կլինի 2 տոկոսին մոտ, իսկ մյուս տարի կլինենք թիրախին շատ ավելի մոտ, մոտ 4 տոկոս գնաճ ենք ունենալու, որը մեր պատկերացմամբ շատ խելամիտ քաղաքականություն է»,–ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը հիշեցրեց՝ կորոնավիրուսի հետևանքով, Հայաստան եկած ռելոկանտների հետ կապված, արտաքին պահանջարկով պայմանավորված՝ Հայաստանում մի քանի տարի անընդմեջ բարձր գնաճ է արձանագրվել: Վերջին 2 տարիներին գնաճը, նրա գնահատմամբ, ցածր է եղել: Նա վստահեցրեց, որ ԿԲ-ն նախևառաջ հետաքրքրված է մարդկանց գնողունակությամբ:

Գալստյանը նկատեց՝ մի կողմից աշխարհաքաղաքականությունն է ազդում տնտեսության վրա, մյուս կողմից՝ տնտեսությունն աշխարհաքաղաքականության վրա: Այս առումով նա ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը բավականին հավասարակշռված ու ճիշտ է համարում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

21:38 02.05.2025

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

Շտուտգարտի կենտրոնում մեքենան մխրճվել է տրամվայի կանգառի մոտ գտնվող հետիոտնային անցման վրա գտնվող հետիոտների խմբի մեջ։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին X-ում հայտնել է  քաղաքային ոստիկանությունը։ «Մենք տեղում ենք և կտեղեկացնենք, հենց որ նոր տեղեկություններ լինեն», – նշել են իրավապահ մարմինները։ DPA գործակալության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ։ Սև Mercedes մակնիշի մեքենայի […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

21:27 02.05.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ՆԳ նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։ Հերթական բացահայտումը, այս դեպքում՝ թմրամիջոցների մաքսանենգության, արձանագրվել է մայիսի 1-ին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող […] ...

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:14 02.05.2025

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

21:03 02.05.2025

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

Քույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

20:33 02.05.2025

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

20:18 02.05.2025

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

BACK_TO_TOP