15:16 16.11.2024
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական ներդրումային բանկի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նաև ընդգծվում է, որ այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև:
Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։
«Եվրոպական ներդրումային բանկի համաշխարհային ստորաբաժանումը (ԵՆԲ Գլոբալ) Հայաստանի հետ ստորագրել է շուրջ 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կարևորագույն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը համաֆինանսավորելու համար։ Այս նախագիծը կոչված է փոխելու իրերի դրությունը Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար՝ զգալիորեն բարելավելով տրանսպորտային կապը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի եւ Ասիայի միջև:
Այս ենթակառուցվածքի կլիմայակայուն հատվածը կնպաստի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը՝ ի հաշիվ ճանապարհորդության հեռավորությունների, տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերի և ճանապարհային պատահարների կրճատման: Ճանապարհային անվտանգության բարելավումը նախագծի հիմնական առանձնահատկություններից ևս մեկն է, որն ավելի անվտանգ և արագ երթուղիներ կառաջարկի ճանապարհորդներին և ապրանք փոխադրողներին: Նախագիծը կհեշտացնի մուտքը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներ և կնպաստի ՀՀ պակաս միակցված մարզի՝ Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- մանրամասն նշված է հաղորդագրության մեջ:
ԵՆԲ-ի փոխնախագահ, Հայաստանում բանկի գործունեության պատասխանատու Թերեզա Չերվինսկան նշել է, որ այս փոխակերպիչ ծրագիրը կդառնա տարածաշրջանի տրանսպորտային ցանցի հիմնական զարկերակը, որը Հայաստանին կապահովի դեպի գլոբալ շուկաներ ավելի լավ հասանելիությամբ և կօգնի ձևավորել ավելի փոխկապակցված եւ դիմակայուն ապագա։
«ԵՆԲ-ի և Հայաստանի միջև երբևէ ամենախոշոր ֆինանսական պայմանագիրն է։ Մենք ուրախ ենք աջակցել այս նախագծին, որը կնպաստի կայունությանը, կխթանի տնտեսական դիմակայունությունը և կամրապնդի կապը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև», – ասել է նա:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է.
«Այս ծրագիրը Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի (EIP) շրջանակներում «Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ իրականացվող աջակցության ևս մեկ օրինակ է։ Կլիմայի փոփոխության և ճանապարհային անվտանգության թիրախների նկատմամբ պատշաճ խոհեմությամբ կայուն ներդրումներ իրականացնելու նպատակով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում ֆինանսական միջոցների հետագա մոբիլիզացումն առանցքային սկզբունքներից է շարունակում մնալ՝ հաշվի առնելով, որ մենք մշակում ենք ԵՄ-Հայաստան գործընկերության նոր հավակնոտ օրակարգը»։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական աճի համար, կամրապնդի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային միակցվածությունը, կբարելավի տրանսպորտային անվտանգությունն ու արդյունավետությունը և վճռորոշ դեր կխաղա երկրի ենթակառուցվածքների զարգացման ավելի լայն նպատակների առումով:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել ԵՆԲ-ին՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագրին մասնակցելու համար.
«Այս ճանապարհահատվածը կարևոր մաս է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, որը նպատակ է հետապնդում ապահովել կայուն կապակցվածությունը և այսպիսով նաև համագործակցությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում»։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ որպես ԵՄ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) նախաձեռնության և Արևելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի դրոշակակիր նախագիծ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը կնպաստի տնտեսական աճին, տարածաշրջանային անվտանգությանը և շրջակա միջավայրի կայունությանը: Այն նաև կդառնա Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի առանցքային օղակը:
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...