12:59 06.04.2018
Ինչպես հայտնի է, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նախապես հայտարարություն էր տարածել այսօրվա իր ասուլիսի մասին՝ լրագրողներին կոնկրետ հորդոր ուղղելով:
«Մամուլի ասուլիս կտամ Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախաձեռնած Համահայկական համախմբման ծրագրի մանրամասների վերաբերյալ, ինչպես նաև կխոսեմ կուսակցության առաջիկա ընթացիկ ծրագրերի մասին: Բացի դրանից, կմանրամասնեմ իմ նկատմամբ հարուցված մեղադրանքի հիման վրա ընթացող դատական վերաքննիչ փուլի ավարտի մասին և այդ գործով իմ հետագա քայլերի մասին: Խնդրում եմ նախապատրաստել լուրջ և սուր հարցեր: Երկրորդական, երրորդական հարցերին ես չեմ պատասխանի: Իմ նորածին բալիկից ժամանակս պիտի կտրեմ, մամուլի ասուլիս տամ, այնպես որ, խնդրում եմ լուրջ նախապատրաստվել»,- ասել էր Զախարյանը։
Ասուլիսի ավարտին SHANTNEWS.AM-ը հետաքրքրվել է Զախարյանից, թե արդյոք արդարացա՞ն նրա ակնկալիքները:
«Ճիշտն ասած՝ ոչ, կցանկանայի, որ ավելի սուր հարցեր լինեին»,- ասել է Զախարյանը:
Հարցին՝ իսկ, օրինակ, ինչպիսի՞ սուր հարց կցանկանայիք լսել, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը պատասխանել է․
«Հարցրեք աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրների վերաբերյալ: Ուզում եմ, որ իմ մեջ լուրջ քաղաքական գործիչ տեսնեք, գաք ավելի պատրաստված հարցերով, որ ես էլ լուրջ պատրաստվեմ մամուլի ասուլիսներին»:
Հիշեցրինք, որ Զախարյանի ասուլիսն ավելի վաղ էր ծրագրվել, բայց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը հետաձգել էր այն՝ պատճառաբանելով, թե որոշ հարցեր կային հստակեցնելու. ի՞նչ հստակեցումների մասին է խոսքը։
«Տեխնիկական խնդիրներ էին, ունենք ընտանիք, աշխատանք և չենք հասցնում որոշ բաներ: Ես հիմա նաև գիրք եմ գրում, չեմ սիրում հաճախ մամուլի ասուլիսիներ տալ, իմ միտքը գիշեր-ցերեկ աշխատում է, ավելի լավ է՝ թող իմ ֆեյսբուքյան էջին հետևեն, ես այնտեղ ակտիվ եմ, իմ ասելիքը հրապարակում եմ»,- հավելել է Զախարյանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...