21:20 21.11.2024
Լիբանանի իշխանությունները ցանկանում են համոզվել, որ Միացյալ Նահանգները կերաշխավորի Իսրայելի կողմից հարգանքը Լիբանանի ինքնիշխանության նկատմամբ՝ «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև հնարավոր զինադադարից հետո, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Հիմա հարցն այն է, թե արդյոք ամերիկյան վարչակազմը կկարողանա երաշխավորել, որ հրադադարի հաստատումից հետո Իսրայելը չի շարունակի խախտել Լիբանանի ինքնիշխանությունը»,-ասել է թերթի աղբյուրը։
Զրուցակիցը նշել է, որ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին, ով Լիբանանում «Հըզբոլլահի» անունից բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի հետ, ընդգծել է երկրի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։
«Բանակցությունների հիմքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևն է: Խոսնակ Բերրին բազմիցս նշել է, որ 2006 թվականին դրա ընդունումից հետո Իսրայելը խախտել է այն ավելի քան 30 հազար անգամ, ըստ նրա, չի կարելի ձևացնել, թե միակ խնդիրը «Հըզբոլլահի» ուժերի ներկայությունն է»,- նշել է լիբանանյան անանուն պաշտոնյան:
Միևնույն ժամանակ, աղբյուրը Բեյրութում Հոխշտեյնի հետ բանակցություններում մթնոլորտն անվանել է «շատ դրական»։
Ըստ The National-ի զրուցակիցների՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար նախատեսվում է ԱՄՆ-ի հովանու ներքո հանձնաժողով ստեղծել Լիբանանի իշխանություններից, Իսրայելի, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ներկայացուցիչներից և մի շարք երկրներից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Գերմանիան։
Իր հերթին, արևմտյան դիվանագիտական աղբյուրը բանակցություններն անվանել է «ճիշտ ուղղությամբ քայլ»: Միաժամանակ նա նշել է այնպիսի չլուծված հարցեր, ինչպիսիք են զինադադարի ժամկետներն ու մանրամասները, զինված ուժերի դուրսբերման գործընթացը։ Հարցն այն է, թե ով առաջինը կդադարեցնի կրակը։ Նրա խոսքով, հիմնական խնդիրը հակամարտության երկու կողմերին հուսալի երաշխիքներ տալն է, որ 1701 բանաձեւը խստորեն կիրականացվի։
Աղբյուրը հավելել է, որ բացի այդ, հարցականի տակ է դրված հրադադարի ուղղությամբ աշխատելու Իսրայելի պատրաստակամությունը։
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:58 08.06.2025
Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...
17:46 08.06.2025
Ֆիցո. Սլովակիայի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից հնարավոր չէ խուսափելՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ անհնար է խուսափել երկրի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից։ Նա այս մասին լրագրողներին ասել է՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին ներկայացված առաջարկները՝ անդամների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ։ «Գրեթե անհնար է խուսափել պաշտպանական ծախսերի աստիճանական աճից: Այնուամենայնիվ, եթե որևէ մեկը կարծում է, որ մենք վաղը ՀՆԱ-ի 2%-ից կանցնենք ՀՆԱ-ի 5%-ի, ապա […] ...
17:34 08.06.2025
AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համարԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […] ...
17:26 08.06.2025
Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոցՀունիսի 7-ին Արարատի մարզում՝ Ոսկետափ գյուղում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային […] ...
17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...