21:32 23.11.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։
Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում է բժշկական միջամտության, ներառյալ դեղորայքի օգտագործման միջոցով» կամ «փաստաթղթերի փոփոխությամբ և առանց համապատասխան բժշկական միջամտության»:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, օրենքը ուղղված է երեխաներին «պոտենցիալ վտանգներից» պաշտպանելուն։ Նա նշել է, որ Ավստրիայում, Էստոնիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Մալթայում, Նորվեգիայում, Սլովենիայում և Շվեյցարիայում տարիքային սահմանափակումներ չկան սեռի օրինական փոփոխության համար։ Ութ այլ երկրներ սահմանել են նվազագույն տարիք իրենց սեռը փոխել ցանկացող անչափահասների համար: Վոլոդինն ընդգծել է, որ «չափազանց կարևոր է արտերկրում որդեգրման ժամանակ որևէ կերպ բացառել ցանկացած ոտնձգություն սեռի հնարավոր փոփոխության նկատմամբ»։
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող15:42 08.06.2025
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում էԱրգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...
15:30 08.06.2025
Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվելՀունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...
15:22 08.06.2025
Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՉեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հանդիպման մրցավար է նշանակվել Յասմին Սաբոտիչը, մրցավարի օգնականներ՝ Ռաֆայել Մորիմը և Դանի Դիաշ Բալսան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը՝ Չեռնոգորիայից: Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին՝ ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում: ...
15:11 08.06.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատար Ասադ Աբու Շարիան սպանվել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մոջահեդների բրիգադներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Ասադ Աբու Շարիան և նրա եղբայր Ահմադ Աբու Շարիան սպանվել են Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում», – նշվում […] ...
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որԵրևանում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում […] ...
14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթողՖուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...