21:36 27.11.2024
Միջոցառումն իրականացվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը:
Միջոցառմանը ներկայացվելու էին ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը, և մասնավորապես, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի ոլորտի բարելավմանն ուղղված շարունակական աջակցության համար և անրադարձել այն կարևոր ձեռքբերումներին, որոնք գրանցվել են ծրագրի իրականացման ընթացքում։
Նախարարի տեղակալը մասնավորապես անդրադարձել է ծրագրի բաղադրիչների նշանակությանը համայնքների համար և բնապահպանական ծրագրերի իրականացմանը կայուն զարգացման տեսանկյունից։
«Այսօր բավական չէ, որպեսզի մենք միայն պահպանենք կամ այնպիսի գործողություններ ծավալենք, որոնք կլինեն ոչ վնասակար բնությանը, այլ պետք է մտածենք բնության հավելյալ արժեք ավելացնելու մասին, որովհետև բնական ռեսուրսներին հավելյալ արժեք ավելացնելն ու պահպանելը այն հիմնական գրավականն է, որով կկարողանանք կայուն զարգացում ապահովել: Ինչպես նաև, որակյալ արտադրանք տալու համար է շատ կարևոր կայուն գործելակերպն ու բնական ռեսուրսների պաշտպանությունը»,-նշել է Արամ Մեյմարյանը։
Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել ծրագրին, ամբողջ թիմին՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրները և շրջակա միջավայրին հավելյալ արժեք ներկայացնելու օրակարգը առաջ մղելու և Հայաստանն ավելի ուժեղ և դիմակայուն դարձնելու համար։
ℹ
«Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ Հայաստան) ծրագիրը պատվիրակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ): Այն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:
Որպես տարածաշրջանային ծրագիր` «ԷԿՈսերվ»-ը 2018-2023 թթ. իրականացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներում։ 2023 թվականի մարտից ծրագրի գործողությունները շարունակվել են միայն Հայաստանում։ BMZ-ի կողմից պատվիրակված «ԷԿՈսերվ»-ի մաս կազմող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) և «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» (EU4EE) ծրագրերը համաֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից և կշարունակվեն մինչև 2025 թվականին:
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...