16:00 11.10.2017
ԵԽԽՎ-ում ընդունվել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը վեր հանող բանաձև: «Ժողովրդավարական համակարգերի գործունեությունն Ադրբեջանում» անվանումն ստացած 15 կետից բաղկացած բանաձևի նախագծում հեղինակները մասնավորապես ներկայացնում են անկախ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու Ադրբեջանի արտախորհրդարանական ընդդիմության նկատմամբ գործադրված ճնշումները:
Պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին անմիջապես իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիարժեք կատարումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, լրագրողների համար ստեղծել իրենց մասնագիտական աշխատանքը ազատ կատարելու պայմաններ, ինչպես նաև շտկումներ իրականացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման իրավական շրջանակում, որպեսզի դրանք լիովին համապատասխանեցվեն Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Այս մասին հայտնում է ադրբեջանական Minval.az-ը:
Այսօր նախատեսվում է, որ ԵԽԽՎ-ն կքննարկի նաև Ադրբեջանին վերաբերող մեկ այլ բանաձև, որի հեղինակը բելգիացի Ալան Դեստեքսն է: «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևի առավել ուշագրավ հատվածը վերաբերում է Ադրբեջանի շուրջ վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալին:
«2012-2014 թվականներին փողերի լվացման լայնամասշտաբ սխեմաների կիրառման և դրանց միջոցով Վեհաժողովի անդամների գործունեության վրա ազդելու մասին տեղեկությունները լրջորեն մտահոգում են ԵԽԽՎ անդամներին: Վեհաժողովն Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կոչ է անում այս մեղադրանքների առթիվ անկախ և անկողմնակալ հետաքննություն սկսել` լիարժեքորեն համագործակցելով միջազգային կառույցների հետ»,- նշված է Ալան Դեստեքսի բանաձևում:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...