22:32 29.11.2024
Ջրցան մեքենաներով և հատուկ տեխնիկայով հատուկ նշանակության ջոկատները ժամանել են Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ ընթանում է ընդդիմության լայնածավալ հանրահավաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։
Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ ուրբաթ օրը հանրահավաքի մասնակիցները նախատեսում են արգելափակել ռազմավարական նշանակության օբյեկտները, այդ թվում՝ երկաթուղային կայարաններն ու կենտրոնական մայրուղիները։
Բողոքի ցույցը սկսվել է Թբիլիսիում հինգշաբթի երեկոյան այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականի վերջը դադարեցնելու մասին։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է ընդդիմության հանրահավաքին։ Խորհրդարանի շենքի մոտ են տեղակայվել նաև ոստիկաններ և հատուկ ջոկատայիններ։
Ավելի ուշ անվտանգության ուժերին, օգտագործելով ջրցան մեքենաներ, հաջողվել է ցուցարարներին հեռացնել խորհրդարանից, որոնք պատասխանել են բարիկադներ կանգնեցնելով։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 43 ցուցարարի։ Ցուցարարների գործողություններից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, գրեթե բոլորն էլ բժշկական օգնության կարիք են ունեցել։ Մեկ վիրավոր մնում է հիվանդանոցում։
19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
19:36 07.06.2025
«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
19:25 07.06.2025
Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԼեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը: Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...
19:15 07.06.2025
Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներինԵրևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...
19:11 07.06.2025
Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ ՍարգսյանԱյսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել: «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...