Արարատ Միրզոյանի ելույթը ՄՔԴ Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի նստաշրջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.09 oC

Արարատ Միրզոյանի ելույթը ՄՔԴ Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի նստաշրջանին

21:50 02.12.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին․

«Ասամբլեայի տիկի՛ն նախագահ,

Հարգելի՛ պատվիրակներ,

Նախ, կցանկանայի շնորհավորել Ասամբլեայի նախագահին այս մեկ տարվա ընթացքում հաջող նախագահության համար: Այս բարդ և մարտահրավերներով լի ժամանակներում մասնակից պետություններին առաջնորդելուն ուղղված նրա ջանքերն իսկապես արժանի են բարձր գնահատանքի։

Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ելույթ է ունենում ասամբլեայի նստաշրջանին որպես Հռոմի կանոնադրության լիիրավ անդամ։ Մենք մեր առաջին քայլերն ենք անում այս ճանապարհին, բայց պատրաստ ենք ակտիվ դերակատարություն ունենալ։ Այս բարձր մարմնի անդամ դառնալու կարևոր որոշումը հեշտ չի կայացվել։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի պատմությունը՝ մենք հաստատակամ էինք այն համոզման մեջ, որ անպատժելիության վերացումը, արդարադատության և պատասխանատվության խթանումն առանձնակի կարևորություն ունեն, և դրանց կարելի է հասնել միայն մեր ջանքերի համախմբմամբ։

Մենք համոզված ենք, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավունքի կարևոր տարրերից մեկն է։ Այն նպաստում է նաև միջազգային իրավունքի զարգացմանը՝ այն դարձնելով ներկայիս մարտահրավերներին առավել համապատասխան։ Եվ, թերևս, ամենակարևորն՝ այն արդարադատություն է ապահովում ոճրագործությունների զոհերի համար, ինչը խաղաղության և հաշտեցման կարևորագույն բաղադրիչ է։ Հետևաբար, Հայաստանը լիովին գիտակցում և ընդունում է իր պատասխանատվությունն՝ ակտիվորեն նպաստելու Դատարանի հզորացմանը և առաջընթացին։

Ցավոք, ամենալուրջ միջազգային հանցագործությունների աշխարհագրությունն ընդլայնվում է, իսկ տեխնոլոգիական զարգացումներն ընձեռում են նոր մեթոդներ և հնարավորություններ դրանք իրագործելու համար։ Հրամայական է, որ համախոհ երկրները ջանք չխնայեն կանխելու և պատժելու ամենածանր հանցագործությունները, որոնք մարտահրավեր են նետում մարդկությանը. ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ագրեսիա: Մենք արդեն չափից շատ ենք ականատես եղել իրավիճակների, երբ վաղ նախազգուշացումն ու գործողությունները խաթարվել են նեղ քաղաքական շահերի պատճառով՝ կաթվածահար անելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար անմիջականորեն պատասխանատու կառույցների արդյունավետ գործունեությունը։ Այս առումով կանխարգելման մեխանիզմների, մասնավորապես վաղ նախազգուշացման հնարավորությունների, ինչպես նաև միջազգային դատարանների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի զսպման ներուժի ամրապնդումը կարող է մեզ ուղղորդել դեպի ավելի ապահով աշխարհ։

Սոսկ ամրապնդելով գլոբալ կոնսենսունը և համոզմունքն առ այն, որ առավել ծանր հանցագործությունները չեն հանդուրժվելու, և որ պատասխանատվությունը կենսական է երկարատև ու կայուն խաղաղության համար՝ մենք կապահովենք, որ արդարադատությունը չլինի միայն մի քանիսի արտոնությունը, այլ բոլորի իրավունքը։ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և միջազգային համագործակցության գործընթացներին՝ կանխելու անպատժելիությունը և ամրապնդելու միջազգային նորմերի պահպանման հանձնառությունը։ Մենք համոզված ենք, որ ժողովուրդների միջև համագործակցային ոգին ոչ միայն ամրապնդում է Միջազգային քրեական դատարանն, այլ նաև մեր հավաքական ունակությունը՝ պահպանելու արդարադատությունն ու իրավունքի գերակայությունը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Որպես ցեղասպանության կանխարգելման օրակարգի երկարամյա ջատագով՝ Հայաստանը կանգնած է միջազգային գործողությունների առաջնագծում՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ քաղաքականության և գործելակերպի ամրապնդմանը, ինչպես նաև միջազգային հանրային ցանցի ձևավորմանը՝ միտված կանխարգելման մեթոդների առաջմղմանը։ Համապատասխանաբար, Հայաստանը նախաձեռնել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը», որը կազմակերպվում է ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ՝ ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով։ Հայաստանը հպարտ է լինել այդ բանաձևի հեղինակը։

Ամփոփելով՝ կցանկանայի անդրադառնալ Միջազգային քրեական դատարանի` իր գործունեության կենտրոնում զոհերի խնդիրները պահելու բնույթին։ Մենք հավատում ենք, որ զոհերն արժանի են անաչառ արդարադատության, քանի որ անպատիժ հանցագործությունները հանգեցնում են կրկնության և դրանց վերարտադրման։ Զոհերին աջակցելու համատեքստում թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել «Զոհերի աջակցության հիմնադրամին»՝ աջակցության ու ծրագրերի իրականացման համար, որոնք ուղղված են Հռոմի կանոնադրությամբ սահմանված հանցագործությունների հետևանքով առաջացած վնասների հաղթահարմանը։

Շնորհակալություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

08:38 19.05.2025

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

Այս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։ «Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ […] ...

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

08:30 19.05.2025

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի […] ...

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

08:20 19.05.2025

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...

Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում

08:10 19.05.2025

Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում

Անկախ եվրոպամետ թեկնածու, մայրաքաղաքի քաղաքապետ Նիկուսոր Դանը Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,17%-ը, իսկ նրա մրցակիցը՝ «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 45,83%-ը։ Այս արդյունքները հրապարակվել են Մշտական ​​ընտրական վարչության կայքում՝ քվեաթերթիկների 98,56%-ի հաշվարկից հետո։ Ռումինական ԶԼՄ-ները Դանին հայտարարել են ընտրությունների հաղթող, 850.000 ձայն մնացել է հաշվելու, իսկ հավակնորդների միջև առկա […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:00 19.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

23:59 18.05.2025

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...

BACK_TO_TOP