Ես առանձնահատուկ նշանակություն եմ տալիս նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցությանը․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.75 oC

Ես առանձնահատուկ նշանակություն եմ տալիս նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցությանը․ Միրզոյան

23:47 05.12.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ասել է, որ առանձնահատուկ նշանակություն է տալիս նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցությանը։

«Դրա համար շատ հիմնավոր պատճառներ կան: Առաջին պատճառն այն է, որ ես համարում եմ, որ նորդիկ-բալթյան պետություններն են, որոնք հաստատակամորեն կանգնած են ժողովրդավարության արժեքների վրա և ողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանության դիրքերում: Եվ լինելով ժողովրդավարություն, թեև անփորձ, բայց այնուամենայնիվ ժողովրդավարություն, և միաժամանակ լավ հասկանալով մտահոգությունները, սպառնալիքները, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում համագործակցությանն այս ձևաչափում:

Իհարկե, ես մեծ հույս ունեմ, որ այս համագործակցությունը և այս ձևաչափը Հայաստանին հնարավորություն կտան սովորել, թե ինչպես խթանել և շարունակել արդեն իսկ սկսված ժողովրդավարական բարեփոխումները, և ես կարող եմ ասել, որ մեզ մոտ արդեն կան որոշակի շոշափելի հաջողություններ և արդյունքներ:

Մենք նաև լիահույս ենք, որ դուք կարող եք մեզ օգնել եվրարինտեգրման գործընթացում և Հայաստանին ավելի մոտ բերել Եվրոպական միությանը, քանի որ մենք ժողովրդավարություն ենք, ինչպես արդեն ասացի:
Ես հնարավորություն ունեմ այս հարցերը քննարկել ձեզանից գրեթե բոլորի հետ, քանի որ այցելել եմ ձեր երկրները, և ես շատ ուրախ կլինեմ ընդունելու ձեզ՝ լինի դա երկկողմ այցերի կամ այս՝ համատեղ, ձևաչափի շրջանակում, մեր երկրում՝ Հայաստանում:

Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կիսում ենք նույն արժեքները, նաև կա իրավիճակի ընկալում, սպառնալիքների գիտակցում, և կա պատրաստակամություն աջակցելու մեզ, ինչը մենք խորապես գնահատում ենք»,-ասել է Միրզոյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

23:59 18.05.2025

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

23:30 18.05.2025

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

23:10 18.05.2025

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

22:47 18.05.2025

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

BACK_TO_TOP