ԵԽԽՎ-ն ընդունել է նաև բելգիացի պատգամավորի հակաադրբեջանական բանաձևը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

ԵԽԽՎ-ն ընդունել է նաև բելգիացի պատգամավորի հակաադրբեջանական բանաձևը

16:11 11.10.2017

Այսօր ԵԽԽՎ-ն ընդունեց թվով երկրորդ հակաադրբեջնական բանաձևը:    

Բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևի օգտին քվեարկել է Վեհաժողովի լիագումար նիստի 152 մասնակիցներից 114-ը:

Բելգիացի պատգամավորի բանաձևը վերաբերում է վերջերս միջազգային մեծ աղմուկ հանած, այսպես կոչված «ադրբեջանական լվացքատանը»:Բանաձևում մասնավորապես կոչ է արվում անհապաղ հետաքննություն սկսել դրա վերաբերյալ: 

Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները բավական կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին` հիշատակելով թե՛ պաշտոնական Բաքվի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը, թե՛ քաղբանտարկյալների առկայությունը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

«Այսօր մենք երկու բանաձև ունենք Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, իսկ ավելի ճիշտ՝ դրանց անգործության մասին: Ադրբեջանը վերջին տեղում է մամուլի ազատության և կոռուպցիայի ընկալման ցուցիչներում, այդ երկրում քաղբանտարկյալներ կան: Ես հարց եմ ուղղում իմ ադրբեջանցի գործընկերներին` ե՞րբ է ազատ արձակվելու Իլգար Մամեդովը: Բացի այդ, տեղեկություններ են առկա ավելի քան 2․5 միլիարդ դոլարի մասին, գումար, որ նախատեսված էր քաղաքական գործիչներին կաշառելու համար` այսպես կոչված «Լվացքատան գործը»: Արդյո՞ք մեր ադրբեջանցի գործընկերները կհամագործակցեն մեզ հետ, եթե մենք որոշենք հետաքննություն սկսել, թե՞ նրանք շարունակելու են մեղադրել ողջ Եվրոպային»,- հռետորական հարցերի շարան էր հնչեցնում հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմտցիգտը:

Այս ելույթը հունից հանեց Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին: «Պարո՛ն Օմտցիգտ: Հերի՛ք է ժողովրդավարության անկողմնակալ աջակցի դեր խաղալ: Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են կանգնած ձեր թիկունքում: Մենք գիտենք ձեր հայաստանցի աջակիցների մասին»,- հայտարարում էր Սեիդովը:

ԵԽԽՎ-ում այսօր ընդունված առաջին հակաադրբեջնական բանաձևում էլ վեր էին հանվում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: 15 կետանոց բանաձևի նախագծում հեղինակները մասանավորապես ներկայացնում են անկախ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու Ադրբեջանի արտախորհրդարանական ընդդիմության նկատմամբ կիրառված ճնշումները:

 «Ժողովրդավարական համակարգերի գործունեությունն Ադրբեջանում» անվանումն ստացած 15 կետանոց բանաձևի նախագծում հեղինակները մասնավորապես  ներկայացնում են  անկախ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու Ադրբեջանի արտախորհրդարանական ընդդիմության նկատմամբ կիրառված ճնշումները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP