15:53 07.04.2018
2018թ. առաջին եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեն 15 մլրդ 600 մլն դրամով առաջանցիկ ցուցանիշ է ապահովել՝ գերակատարելով բյուջեով նախատեսված կատարողականը: Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային խորհրդակցության ընթացքում այս մասին տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
ՊԵԿ նախագահի հաղորդմամբ՝ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ 2018թ-ին արձանագրվել է 14 տոկոս հարկային և 14 տոկոս մաքսային եկամուտների աճ, որը թվային արտահայտությամբ կազմում է 28 մլրդ դրամ:
Վարդան Հարությունյանը ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է կոմիտեի հիմնական անելիքները՝ հիմքում ունենալով հանրապետության նախագահի հանձնարարականը. «Մինչև տարեվերջ փաստաթղթաշրջանառությունը պետք է հասցնենք 100 տոկոսի»: Նախանշելով տարվա հիմնական ուղենիշերը՝ կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ հետևողական է լինելու յուրաքանչյուր ստորաբաժանմանն առաջադրված պարտավորությունների կատարման ուղղությամբ: Ստվերի կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման ուղղությամբ կոմիտեի որդեգրած հետևողական գործելաոճը պետք է շարունակական լինի, իսկ ունեցած հաջողություններով չբավարարվելը՝ գլխավոր նախապայման: Համակարգում առկա կարգավորման ենթակա խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով խորհրդակցությանը նախորդել են քննարկումներ կոմիտեի տարբեր ստորաբաժանումների հետ:
Տեսանյութը՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...