18:42 07.04.2018
«168 ժամ» օրաթերթը հարցազրույց է արել ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովի հետ, որն անդրադարձել է «Սկրիպալի գործով» պայմանավորված Արևմուտք-ՌԴ լարվածության խորացմանը և դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի ու, հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
«Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքի ազդեցության շարժը դեպի Արևելք որակական հետևանքների է հանգեցնում: Արևմուտքը կարիք ունի փոխել խաղի այն կանոնները, որոնք ինքն է սահմանել, քանի որ նոր պայմաններում նախկին կանոններն այլևս արդյունավետ չեն, ավելին, գործում են հենց որոշում կայացնողների դեմ: Ու առաջանում է բնական ցանկություն՝ հեռու մնալ այս անբարենպաստ զարգացումներից, քանի որ արդեն կա գիտակցում, որ Ռուսաստանի դեմ չեն կարող արդյունավետ լինել այն նույն տնտեսական սահմանափակման գործիքները, որոնք Արևմուտքը կիրառեց ժամանակին Իրանի դեմ: Գլոբալ խնդիրն այն է, որ փոխվում է ողջ աշխարհը, փոխվում է երկրների դասավորությունները, գերտերությունների ազդեցությունները, երկրագնդի աշխարհատնտեսական համակարգն է փոխվում, որը լուրջ մարտահրավեր է բոլոր երկրների համար: Սա պայքար է նրանց միջև, ովքեր կարծում են, որ ներկայիս` լիբերալ գլոբալիզացիոն համակարգը պետք է փոխվի, և նրանց միջև, ովքեր կարծում են, որ այն արդարացնում է իրեն»,- «168 Ժամի»հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը, անդրադառնալով «Սկրիպալի գործով» պայմանավորված Արևմուտք-ՌԴ լարվածության խորացմանը և դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի ու, հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Նրա կարծիքով՝ այս ամենն այս կամ այն կերպ կանդրադառնա նաև Հայաստանի վրա: «Բայց նման փոքր երկրները տուժում են, երբ իրենց ավագ գործընկերները և հովանավորները բախվում են, խնդիրներով շրջապատված՝ սկսում անուշադրության մատնել փոքր երկրներին, որոնք էապես ունեն շատ ոլորտներում հովանավորության կարիք: Այս ամենը վերաբերում է նաև քաղաքականությանը, Ղարաբաղյան հակամարտությանը, որը կարծես միջնորդների համար ետին պլան է մղվել, որն անթույլատրելի է չկարգավորված հակամարտության համար»,- ասել է Լուկիանովը:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:52 03.08.2025
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելOգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...