Մենք ունենք մի քանի ծրագիր, որոնք միտված են խրախուսելու ընթերցանությունը. Լիլիթ Մակունց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Մենք ունենք մի քանի ծրագիր, որոնք միտված են խրախուսելու ընթերցանությունը. Լիլիթ Մակունց

19:31 19.09.2018

Գրական հանրության հետ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած առաջին հանդիպումը Հայաստանի գրողների միության նախագահության անդամների հետ էր, տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:
Գրողին աջակցելու համար, ըստ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի, պետք է արմատապես փոխել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես օրինակ՝ վերանայել գրական մամուլին տրվող պետական աջակցությունը:

«15 տարվա ընթացքում այս մասով որևէ դրամ չի ավելացել: Մեր գրողները անվարձ երգիչների նման են ապրում: Հրաշալի է, որ դրամաշնորհային ծրագիր է մշակվել, այն նոր շունչ կտա գրական տարբեր ուղղություններին, բայց մեզ համար չափազանց կարևոր է՝ ովքե՞ր են ընդգրկվելու այն հանձնաժողովում, որը որոշելու է գրողի կամ գրքի ճակատագիրը: Այդ հանձնաժողովների հարցը պետք է քննարկել գրողական ամենածանրակշիռ կառույցի՝ Հայաստանի գրողների միության հետ»,- ասել է միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

«Հայաստանի ներկայությունն աշխարհում պետք է ամրագրել նաև հայ գրողների միջոցով»,-խոսքը եզրափակել է Գրողների միության նախագահը:

Անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն արձանագրել է.

«Մենք ունենք մի քանի ծրագիր, որոնք միտված են խրախուսելու ոչ միայն գրողին, այլև ընթերցանությունը: Կարծում եմ, որ գրողին աջակցելու լավագույն ձևերից մեկը նրա համար ընթերցող ապահովելն է: Նման նպատակ ունի, օրինակ, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որն իրականացնում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:
Մեր գրողները բավականին ակտիվ են, և աջակցության հարցում կողմնորոշվելը իսկապես բարդ խնդիր է: Այդ պատճառով որոշել ենք առաջնորդվել հետևյալ սկզբունքով. աջակցության հարցում առաջնորդվել ոչ թե գրողի կերպարով, այլ նրա ստեղծած գրական «արտադրանքով»:

Պետպատվերի շրջանակում. մենք ոչ թե պատվիրում ենք կոնկրետ աշխատանք, այլ ֆինանսավորում ենք ներկայացված գաղափարը որևէ թեմայի շրջանակում, օրինակ՝ Թումանյան 150:

Գրադարանների ֆոնդի կրկնապատկման նախաձեռնությունը ոչ միայն գրադարանները համալրելու, այլև գրողին աջակցելու նպատակ է հետապնդում: Նախապատվությունը տալու ենք հատկապես ժամանակակից գրողներին: Այդ նպատակով մենք որդեգրել ենք նաև դրամաշնորհային քաղաքականության սկզբունքը»:
Անդրադառնալով հանձնաժողովներին, որոնք՝ Էդուարդ Միլիտոնյանի բնորոշմամբ, որոշելու են գրողի կամ գրքի ճակատագիրը, Լիլիթ Մակունցը պարզաբանել է.

«Հանձնաժողովների ձևավորման սկզբունքը հետևյալն է. դրանցում պետք է ներգրավված լինեն ավանդ ունեցող գրողներ, նաև նրանց կողքին պետք է լինեն նոր դեմքեր՝ թարմ գաղափարներով: Նոր սերունդը պետք է անպայման ներկայացված լինի: Անաչառությունը հանձնաժողովների ձևավորման կարևորագույն սկզբունքներից մեկն է:
Կարևորագույն ևս մեկ նախապայման՝ յուրաքանչյուր մրցույթում ներգրավված կլինի նոր հանձնաժողով՝ նոր կազմով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP