17:00 25.12.2024
Արմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները նկատել են, որ մեքենայում մալուխներ և հովացման սարքավորումներ կան։ Վարորդն ու ուղևորը հայտնել են, որ մալուխներն ու սարքավորումները գողացել են Մասիս քաղաքի գործարաններից մեկի տարածքից։ Նրանք ձերբակալվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...
19:53 16.06.2025
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն էԱմփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:42 16.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը: Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️24 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️16 դեպք՝ հոգեկան […] ...