23:15 19.09.2018
Ենթակառուցվածքներում թերի կատարված աշխատանքները խանգարում են շինարարին Գյումրիի Շիրազի փողոցում գործ սկսել: Թեև այստեղ շինարարության մեկնարկը ուշ տրվեց շինմրցույթի ձգձգումների պատճառով , որն ավարտված պետք է լիներ 4 ամիս առաջ: Ուշ հայտարարված մրցույթն էլ պատճառ է դարձել շինավարտի ժամկետների փոփոխման: Եվ Շիրազի փողոցը միակը կլինի Կումայրի պատմական միջուկի տարածքում, որի շահագործումը կտեղափոխվի հարջորդ տարի, իսկ հարակից մյուս 4 փողոցներում շինաշխատանքները մինչև տարվա վերջ պետք է ավարտվեն:
Շիրազի փողոցը սկսել էին քանդել դեռ մայիսին, բայց միայն այս ամսվա սկզբին շինարարը փորձեց անցնել փողոցաշինական բուն գործին, բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չի ընթանում, ինչպես քաղաքի մյուս փողոցներում ընթացող շինարարությունում: Նորից պատճառը քաղաքի կոմունիկացիոն ցանցն է։ Ոչ միայն ջրմուղը, էլցանցը , կապի օպերատորները ևս կիսատ են արել գործը:
Շիրազում կոմունիկացիոն ցանցում եղած թերություններն ու կիսատ գործերի ավարտին է սպասում շինարարը, թեև ասֆալտապատմանը այս տարի չեն հասնի: Դրան դեռ ժամանակ կա, հաջորդ տարում է ծրագրված: Ընդհանուր առմամբ, բոլոր շինընկերություններին փողոցներ են հանձնվել ենթակառուցվածքներում թերի աշխատանքներով: Կումայրի արգելոցի 4 փողոցներում ժամկետների հետաձգում չի լինի, դրանցում ասֆալտապատումը նույնիսկ նախատեսվածից շուտ կարվի, փոխանցիկ օբյեկտ կմնա միայն հարակից Շիրազի փողոցը:
17:30 04.08.2025
Շատվանցի տղամարդը կամավոր հանձնել է ապօրինի հրազեն ու փամփուշտներՊետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժնի Վարդենիսի դասակի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին բաժին է ներկայացել Շատվան գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդ և կամովին հանձնել մեկփողանի ողորկափող հրացան ու ինգնաձիգի 47 փամփուշտ: Նա հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանող հրազենն ու զինամթերքը գտել է իրենց տան տանիքը մաքրելիս։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
17:22 04.08.2025
Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա․ Հոլանդ«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը կարծում է, որ Նորվեգիան երբեք չի դառնա աշխարհի չեմպիոն։ Այս մասին գրում է Time-ը։ «Նորվեգիան երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա։ Եթե մենք հաղթահարենք որակավորման փուլը, դա հավասար կլինի որևէ մեծ երկրի աշխարհի չեմպիոն դառնալուն։ Պատմության մեջ ամենամեծ խնջույքը կլինի։ Օսլոյում մեծ տոնախմբություն կսկսվի»,- նշել է 25-ամյա նորվեգացին։ Նորվեգիայի ազգային հավաքականը […] ...
17:16 04.08.2025
Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերինՀայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին […] ...
17:12 04.08.2025
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվինԱյսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրահեղձ եղած […] ...
17:05 04.08.2025
Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջներըՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ. 1. Հայտարարել, […] ...
17:00 04.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտումԱյսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ «Այսուհետ հանրային տրանսպորտում […] ...