14:24 15.01.2025
Երևանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ պակաս է, քան Եվրասիական տնտեսական միության հետ։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Թարմ վիճակագրություն է եկել 11 ամսվա վերաբերյալ․ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ փոքր է և նվազում է։ Սա է ասում տնտեսագիտությունը և իրականությունը։
Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրինագծի նախաձեռնողները քաջ գիտակցում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ բան է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք ունեն որպես ԵԱՏՄ անդամ երկիր»,- նշել է նա՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին որոշման նախագծի հաստատումը։
19:44 15.06.2025
Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ոչ մի կապ չունի» Իսրայելի կողմից Իրանի վրա կիրակի երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետ։ «Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք կկնքեն, ինչպես ես […] ...
19:21 15.06.2025
IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ըԻրանի իշխանությունները որոշել են երկարաձգել բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը մինչև հունիսի 16-ի տեղական ժամանակով ժամը 02:00-ն: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ հանրապետությունում ուղևորափոխադրումները կիրականացվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ «Մենք որևէ խնդիր չունենք ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի և առաջին […] ...
19:00 15.06.2025
Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվըԻսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...
18:35 15.06.2025
Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակըԹուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...