Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. վարչապետը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. վարչապետը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

14:55 17.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:

Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացված աշխատանքներին և դպրոցում ստեղծված պայմաններին: Դպրոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով և գույքով:

Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այն նախատեսված է 576 աշակերտի համար:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին հոյակերտ դպրոցի շինարարության ավարտի առիթով և հույս հայտնել, որ քայլ-քայլ հաղթահարվում է այն շրջանը, երբ նորակառույց դպրոցներ այցելելը սթրեսներով լի ժամանակաշրջան էր:

«Բայց մենք նաև գիտեինք և գիտենք, որ այո, սա սովորելու գործընթաց է և Կառավարության համար, և շինարարական ոլորտի համար, որովհետև իսկապես կան շատ նրբություններ, որոնք էական են մեր արած աշխատանքը կառուցում հասկացությանը համապատասխանեցնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը: Վարչապետի խոսքով՝ ամենասկզբից գուցե կռահել են, որ այո, սա նաև սովորելու գործընթաց է, ծրագիրը կառավարելու, իրականացնելու, նախագծելու, գնահատելու, ընթացքը կառավարելու, նաև տնտեսական արդյունավետության հարցեր լուծելու համար, «բայց ակնհայտ է, որ մենք սովորում ենք և ուրախ ենք դրա համար»:

«Եվ շատ կարևոր է, որ մենք սա հայտարարում ենք և անում ենք, պատահական չէ, որ մենք, կոնկրետ ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ նման բոլոր դպրոցներում անձամբ անպայման լինեմ, ոչ միայն նրա պատճառով, որ ընդգծեմ ծրագրի կարևորությունը, որ դա սովորելու պրոցեսի մաս է, որովհետև ուրիշ բան է խոսել տեսական տեղում տեսական դպրոցի տեսական շինարարության շահագործման մասին, ուրիշ բան է լինել տեղում, տեսնել մարդկանց, զգալ նրանց էմոցիաները, տեսնել միջավայրը: Ես մի բանից շատ ուրախացա, որ դպրոցը գտնվում է անմիջապես մայրուղու հարևանությամբ և իր հոյակերտ տեսքով իհարկե զարդարում է Էջմիածին-Երևան մայրուղին, բայց նաև մի քիչ ափսոսացի, որ տեսարանը ծառերով փակվում է, բայց ծառերն իհարկե ավելի կարևոր են, քան տեսարանը»,- նշել է երկրի ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է՝ դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել, որովհետև շատ կարևոր է, որ մենք մեր երեխաներին հաղորդենք գիտելիքներ, որոնք կիրառական են հենց լավ ապրելու համար, հենց լավ ապրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկրին տանջող ամենամեծ խնդիրներից մեկը, օրինակ՝ աղքատությունը, մեծապես և հիմնականում կապված է կրթության հետ: «Եթե մենք որևէ ընտանիքի, որևէ անհատի աղքատության պատճառահետևանքային կապերն ուզում ենք ուսումնասիրել, անպայման առնչվելու ենք կրթության, հանրակրթության ընթացքում առաջացած ինչ-որ ճեղքի հետ, ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի: Շատ կարևոր է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով և դպրոցում երեխաների հետ շփման մեր պաթոսի աստիճանը պետք է իջեցնենք, դպրոցը պետք է մոտիկ լինի կյանքին, գիտելիքը պետք է մոտիկ լինի կյանքին, ուսումնառությունը պետք է մոտիկ լինի կյանքին և այո, դպրոցում երեխաներն առաջին հերթին պետք է սովորեն լավ ապրել:

Սա ամենևին չի հակադրվում կրթության մասին մեր ունեցած ավանդական պատկերացումների հետ, որովհետև երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել չի նշանակում շատ ուտել և շատ խմել, պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրել նշանակում է առողջ սնվել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրել նշանակում է ակտիվ կյանքով ապրել, ակտիվ լինել, առողջ ապրելակերպ որդեգրել, երեխաները պետք է իմանան, որ լավ ապրելու անբաժանելի մաս է հարգանքը դիմացինի նկատմամբ, հարգել և հարգանք ստանալը, դիմացինի իրավունքները և ազատությունը հարգելը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ պետք է երեխաներն իմանան, որ լավ ապրելը նշանակում է բռնությունից զերծ միջավայր ունենալը և բռնությունից զերծ միջավայրում ապրելը: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կա հարուստ լինելու երկու տեսակ, որոնցից մեկն ամոթալի է, իսկ մյուսը՝ ողջունելի: Այն հարստությունը, որ ձևավորվում է գիտելիքի, աշխատանքի և օրինական ճանապարհով՝ ոչ միայն ամոթալի չէ, այլև խրախուսելի է, ցանկալի և անհատի, և համայնքի, և հանրության, և պետության համար:

«Իսկ այն հարստությունը, որ գոյանում է ապօրինի՝ կոռուպցիայի ճանապարհով, հանցավոր եղանակով, դա ամոթալի է, և պետք է համընդհանուր արգահատանքի արժանանա: Այսինքն՝ լավ կյանքի հմտությունը մի առանցքային գործոն է, որը պետք է ուսուցանվի դպրոցներում, որովհետև երեխաները պետք է իմանան, որ կարելի է լավ ապրել՝ լավ երաժիշտ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ նկարիչ լինելով, կարելի է լավ ապրել՝ լավ ուսուցիչ լինելով»,- ասել է երկրի ղեկավարը:

Նշելով, որ ընթացքի մեջ է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը՝ վարչապետը նկատել է, որ դրա հետ կապված կան քննադատություններ, քննարկումներ և դրանք նույնպես սովորելու պրոցես է Կառավարության և մյուսների համար: «Մենք ինչի՞ համար ենք դա անում, որովհետև ուզում ենք, որ ուսուցիչը կարողանա իր աշխատանքով լավ ապրել, որպեսզի ինքն էլ իր հերթին լավ ապրելու հմտություններ կարողանա հաղորդել աշակերտներին: Եվ ի վերջո, մենք պետք է մեր երեխաներին կարողանանք փոխանցել, որ լավ ապրել կարելի է միայն աշխատանքի շնորհիվ, բայց նաև պետք է կարողանանք փոխանցել, որ լավ ապրել ամեն աշխատանքի շնորհիվ չէ, որ հնարավոր է, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունավետ, աշխատանքը պետք է լինի արտադրողական, աշխատանքը պետք է լինի տնտեսապես արդարացված և այլն, և այսպես շարունակ: Հետևաբար, այս ամեն ինչը որևէ կերպ չի հակադրվում ոչ քիմիային, ոչ ֆիզիկային, ոչ աշխարհագրությանը, ոչ հասարակագիտությանը, ոչ պատմությանը, ընդհակառակը, շատ կարևոր է, որ այդ բոլոր առարկաները, որ մենք ուսուցանում ենք մեր երեխաներին, իմանանք՝ ինչի համար ենք դրանք ուսուցանում, ոչ թե ամպագոռգոռ և կյանքից կտրված ինչ-որ բառերի համար, որոնք երեխաներն իրենք էլ չեն հասկանում, շատ դեպքերում մենք էլ չենք հասկանում դա ինչի համար ենք ասում, այլ դա շատ կոնկրետ կյանքի, միջավայրի համար է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ երեխաները պետք է իմանան՝ լավ ապրել նշանակում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգ տանել, որովհետև շրջակա միջավայրը, մանավանդ 21-րդ դարում հիմնականում մարդն է իր համար ստեղծում: Այսինքն՝ ինչ միջավայր ստեղծում է, այդ միջավայրում էլ ապրում է: Վարչապետի դիտարկմամբ՝ եթե այդ միջավայրը հարմար է լավ կայքի համար, ուրեմն այդտեղ հնարավոր է լավ ապրել, եթե հարմար չէ լավ կյանքի համար, ուրեմն հնարավոր չէ լավ ապրել:

«Եվ, ահա, մեր ընկալմամբ՝ մենք ստեղծել ենք ձեզ համար լավ միջավայր, որպեսզի այս խոսակցությունը տեղի ունենա ուսուցիչների միջև, ուսուցիչների և աշակերտների միջև: Մեր կարծիքով սա ձեզ համար ստեղծագործելու, մտածելու, մտածածը ձևակերպելու, ձևակերպածն առարկայացնելու, առարկայացրածն ուրիշներին հասու դարձնելու և ուրիշների հետ կիսելու հնարավորություն է տալիս: Եվ մենք ուզում ենք, որ այս դպրոցը ձեզ ուժեղացնի, սիրելի երեխաներ, ուժեղացնի ֆիզիկապես, ուժեղացնի հոգեպես, ուժեղացնի մտքով: Համաձայն եմ տնօրենի հետ, որ բոլոր պայմանները ստեղծված են, այս դպրոցը Կառավարությունն այսօր հանձնում է համայնքին, աշակերտներին, ուսուցիչներին, և այս պատերը դեռևս ընդամենը պատեր են և երկուշաբթի օրվանից դուք այն ապրեցնելու եք: Եվ այս պատերը կներշնչվեն այն շնչով, ինչ շունչ դուք ձեր աշխատանքի, ձեր ուսումնառության ընթացքում կներշնչեք այդ պատերին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ցանկություն հայտնելով, որ դպրոցի պատերը լիքը լինեն կյանքով, ստեղծագործությամբ, ստեղծագործականությամբ՝ լավ ապրելու, երջանիկ երկրում ապրելու, ազատ երկրում ապրելու, անկախ երկրում ապրելու, ինքնիշխան երկրում ապրելու, բարեկեցիկ երկրում ապրելու անսահման ձգտմամբ, վճռականությամբ և համոզմունքով, որ դա իրականություն է դառնալու մեր բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ:

«Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել այս դպրոցի կառուցման, ստեղծման գործին, և առաջին հերթին շնորհավորել աշակերտներին, ուսուցիչներին, փարաքարցիներին, հետո մեզ բոլորիս և Հայաստանի Հանրապետությանը հերթական դպրոցի բացման առիթով»,- եզրափակել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP