15:48 09.04.2018
Վրաստանի ՆԳՆ-ն «բռնություն» հոդվածով քրեական գործ է հարուցել Թբիլիսիի թաղամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ տեղացիները հանրային մարզադահլիճներից մեկից դուրս էին արել նիգերիացի ուսանողների:
Նիգերիացիները Ֆեյսբուքում միջադեպը պատկերող տեսահոլովակ են տեղադրել, թե ինչպես են փայտերով զինված մի քանի 50 տարեկան տղամարդ, հայհոյելով, ֆիզիկական ուժ կիրառելով մարզազգեստ հագած 10 նիգերիացու դուրս անում մարզահրապարակից: Ուսանողները ոստիկանություն են կանչել: Սևամորթ ուսանողները ոստիկանությանը պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել ռասայական հողի վրա: Վրացիները նրանցից պահանջել են հեռանալ երկրից, քանի որ չեն հանդուրժի սևամորթների ներկայությունը:
Տեղացիների պնդմամբ, իրենք քաղաքավարի խնդրել են օտարերկրացիներին հեռանալ մարզադաշտից՝ հնարավորություն տալու իրենց երեխաների հետ խաղալու, և հանդիպել են դիմադրության:
Միջադեպի ականատեսները ավելի ուշ իրենց ֆեյսբուքյան գրառումներում մեղավոր էին ճանաչել իրենց հայրենակիցներին, ովքեր եղել են անսթափ վիճակում:
16:20 29.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կարծում է, որ Իրանը, հնարավոր է, որոշակի քանակությամբ հարստացված ուրան է պահպանելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Թեհրանը կարող էր պահպանել հարստացված ուրանի մի մասը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ «Մենք չգիտենք, թե որտեղ կարող է լինել այս նյութը», -ասել է նա՝ նկատի ունենալով 400 կիլոգրամ 60%-ով հարստացված ուրանը, որը, ենթադրաբար, ունի Թեհրանը։ «Դրա […] ...
16:00 29.06.2025
ՊՍԺ-ն ԱԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդն է՝ ըստ սուպերհամակարգիչիOpta վիճակագրական ռեսուրսը սուպերհամակարգչի միջոցով գնահատել է թիմերի հաղթելու շանսերն ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում: Ամենամեծ շանսերը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ինն են` 20,6 տոկոս: Երկրորդն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, որի հաղթելու հնարավորությունը գնահատվում է 20,4 տոկոս: Թոփ-3-ը եզրափակում է Միլանի «Ինտերը»` 12,4 տոկոս շանսով: ...
15:54 29.06.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնքՀունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։ Այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ։ Մասնակցել են նաև Ազգային ժողովի, Արմավիրի մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, հայտնում են […] ...
15:40 29.06.2025
Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում կարգավորման և պատանդների վերադարձի կոչ է արել։ «Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր Գազայի վերաբերյալ, մենք պետք է վերադարձնենք պատանդներին», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել ազատ […] ...
15:29 29.06.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ […] ...
15:22 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով […] ...