15:18 20.01.2025
2024 թվականին, 2023 թվականի համեմատ, Հայաստանի արտահանումը զգալի աճ է գրանցել դեպի Եվրամիության 14 երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Ռումինիա, Չեխիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Մալթա և Սլովենիա։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Միևնույն ժամանակ, արտահանման նվազում է արձանագրվել ԵՄ 13 երկրներում՝ Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա և Ֆինլանդիա։
Բացի ԵՄ շուկայից, Հայաստանի արտահանումը 2024 թվականին դրական դինամիկա է ցուցաբերել նաև այլ երկրների հետ: Արտահանումն աճել է դեպի ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Շվեյցարիա, Սերբիա, Վրաստան, Իրաք, Թաիլանդ, Ուզբեկստան և Բելառուս:
Հակառակ դրական աճի, որոշ շուկաներում, մասնավորապես՝ Ղազախստանում, Հվ. Կորեայում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Մալայզիայում և Կատարում, արձանագրվել է արտահանման նվազում։
Այս արդյունքները վկայում են Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման և միջազգային շուկաներում երկրի դիրքի ամրապնդման մասին: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել արտահանման խթանման և նոր գործընկերությունների հաստատման ուղղությամբ՝ նպաստելով տնտեսության կայուն զարգացմանը։
16:53 16.06.2025
Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստըԱզգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...
16:46 16.06.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...
16:41 16.06.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...
16:35 16.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի […] ...
16:28 16.06.2025
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...
16:20 16.06.2025
Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններՀունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...