Նախաձեռնել ենք մի ծրագիր, որը կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»․ սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+27.09 oC

Նախաձեռնել ենք մի ծրագիր, որը կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»․ սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է․ Փաշինյան

03:25 06.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին նաև պատասխանել բանախոս Դեյվիդ Քարիի հարցերին:

Դեյվիդ Քարի

– Շնորհակալություն պարոն վարչապետ այս միջոցառմանը ներկա լինելու համար, դա մեզ համար պատիվ է։ Ամենակարևոր հարցն այսօր այն է, թե ինչպես հասնել խաղաղության այն բարդ տարածաշրջանում, որտեղ Դուք ապրում եք։ Ուզում եմ շնորհավորել Ձեզ` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համար։ Պատմեք, խնդրում եմ, ինչ հեռանկարներ կան «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ կապված։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

– Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Սա իսկապես լավ հնարավորություն է և պատիվ։ Այո, մենք նախաձեռնել ենք մի ծրագիր, որը կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»։ Դա առաջին հերթին մեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին է, բայց այն միայն հաղորդակցությունների մասին չէ, որովհետև եթե հարցին նայենք կրոնական հանդուրժողականության տեսանկյունից, այն նաև մարդկանց միջև շփման մասին է, որովհետև երբ տրանսպորտային հաղորդակցությունները բաց են, սա առաջին հերթին մարդկանց համար իրար հետ շփվելու հնարավորություն է: Դա շատ որոշիչ գործոն է կայուն և ամուր խաղաղության համար։ Սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է, և իհարկե, նրանցից յուրաքանչուրի հետ մենք աշխատում ենք այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով։

Դեյվիդ Քարի

– Հրաշալի է։ Հազարամյակներով Հայաստանը գտնվել է Աբրահամյան կրոնների խաչմերուկում։ Տնտեսությունից անդին անցնելով, ինչպե՞ս կարող է Հայաստանը մշակութային առումով դառնալ միջկրոնական երկխոսության մաս մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների և մյուսների միջև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

– Արդեն նշել եմ, որ մեր երկրում ունենք տարբեր կրոնական համայնքներ։ Իհարկե, մեր երկրում չկա լարվածություն կրոնական համայնքների միջև։ Իհարկե, կան որոշակի ուժեր, ինչպես ամենուր, որոնք փորձում են սադրիչ քայլեր անել դրսից, բայց մեր ինստիտուտները հաջողությամբ արձագանքում են դրանց՝ թույլ չտալով որևէ մեկին լարվածություն սերմանել կրոնական համայնքների միջև։

Մեր երկրում տեղի է ունենում իրական երկխոսություն։ Ինչպես նշել եմ, մեզ մոտ է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը և այդ համայնքը մեր երկրի, ազգային ժառանգության շատ կարևոր մաս է կազմում։ Իհարկե, մենք մեծ հարգանք ենք տածում մահմեդականների, հրեաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ։ Ես արդեն ասել եմ, որ Հայաստանի ամենամեծ կրոնական հաստատությունը Հայ Առաքելական Եկեղեցին է, բայց մենք ունենք նաև Հայ Կաթողիկե եկեղեցի, և այլ եկեղեցիներ։ Սա մեզ համար շատ կարևոր ավանդույթ է։

Դեյվիդ Քարի

– Արդեն տարիներ է, ինչ Հայաստանն անցում է կատարել կայսրության մաս կազմող երկրից անկախ պետության: Ինչպե՞ս է հայ ժողովուրդն էմոցիոնալ առումով ընդունել հանգամանքը, որ այն դարձել է իրապես անկախ պետություն՝ մնալով փոխկապակցված մնացած տարածաշրջանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

– Գիտեք, սա իսկապես շատ կարևոր հարց է։ Այժմ մենք փորձում ենք պետականության, անկախության գաղափարները մոտեցնել մեր ժողովրդին։ Որովհետև Դուք իրավացի եք, դրանք բացարձակապես տարբեր բաներ են, երբ կայսրության քաղաքացի ես ու երբ անկախ ու ժողովրդավարական երկրի քաղաքացի ես։ Երկար ժամանակ, մի քանի հարյուրամյակ, Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն, և 30 տարի առաջ մենք սկսեցինք մեր անկախության կերտումը, և հիմա գտնվում ենք կայուն ժողովրդավարություն ստեղծելու գործընթացի մեջ։ Դա հեշտ ճանապարհ չէ, բայց չափազանց կարևոր է։ Սակայն մենք անում ենք դա, ինչպես նշեցի, մենք զարգացող ժողովրդավարություն ենք, ինչը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը Հայաստանում մեծ ապագա ունի։

Դեյվիդ Քարի

– Կուլիսների հետևում կարճ խոսակցություն ունեցանք և իմացա, որ սիրում եք հեծանիվ վարել, ինչը ես ինքս անում էի տարիներ առաջ։ Մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, տեսել եմ այդ գեղեցիկ երկիրը, նույնիսկ հայացք եմ նետել վիճելի տարածքներին, որտեղ վերջին տարիներին ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան։ Ես կցանկանայի տեսնել Հայաստանը` որպես ճամփորդության երկիր, որտեղ մարդիկ կգային․․․։ Ինչպիսի՞ ապագա է սպասվում, կարծում եք ինչ-որ մի օր Հայաստանը կդառնա՞ ճամփորդության համար գրավիչ երկիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

– Այո իհարկե։ Իմիջիայլոց, մենք աշխատում ենք պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ, գուցե անունը լինի Ճամփորդություն դեպի Հայաստան․․.

Դեյվիդ Քարի

– Կարո՞ղ եմ դրա համար հոնորարներ ստանալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

– Այո, իհարկե։ Բայց պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելը ժամանակ կպահանջի, գուցե մի քանի տարի, դրա համար մենք որոշել ենք այս տարի կազմակերպել սիրողական հեծանվավազք Հայաստանի հարավից դեպի հյուսիս, և բոլորիդ հրավիրում եմ մասնակցել։ Դա կլինի շատ լավ հնարավորություն` տեսնելու Հայաստանի Հանրապետության գեղեցիկ բնությունը, և մենք կուզենայինք ձեզ բոլորին տեսնել մեր երկրում։

Դեյվիդ Քարի

– Շնորհակալ ենք այստեղ գալու համար։ Ձեր գալը նշանակում է, որ Դուք հավատում եք կրոնական ազատությանը, որ յուրաքանչյուրն իրավունք ունի դավանել իր կրոնին։ Ո՞րն է Ձեր եզրափակիչ ուղերձն այս մարդկանց, ովքեր տարբեր հավատքներ ունեն, բայց հավատում են, որ մարդիկ իրավունք ունեն դավանել իրենց սրտից բխող հավատքին։ Ի՞նչ կասեք նրանց ոգևորելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

– Գիտեք, ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են և իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա։ Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը։ Իհարկե, շատ կարևոր է առաջնորդվել Աստվածաշնչով, ինձ համար, մասնավորապես, Նոր Կտակարանով, թե ինչպես վարվել ամենօրյա աշխատանքում։

Իհարկե, դա հեշտ չէ, մասնավորապես քաղաքականության մեջ, բայց մենք փորձում ենք ունենալ արժեքահեն քաղաքականություններ, լինի դա ներքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։ Սրա համար կրոնական հանդուրժողականությունը և ազատությունը շատ կարևոր է։ Շատ դժվար է պատկերացնել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության։ Այսպիսով, մենք տեսնում ենք Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, իրական ժողովրդավարական երկիր՝ աշխույժ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային երկխոսությամբ, տարբեր մարդկանց, երկրների և քաղաքակրթությունների հետ երկխոսությամբ։

Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանը դարձնենք շատ լուսավոր մի վայր տարբեր մարդկանց համար, որպեսզի նրանք գան, երկխոսության մեջ մտնեն, հեծանիվ վարեն, վայելեն բնությունը, կերակուրները և տեսնեն սրբավայրերը։ Մեր կրոնական կենտրոնը Էջմիածինն է, և ինչպես նշեցի` 301 թվականին Քրիստոնեությունն ընդունվեց հայոց թագավորի կողմից, որն առաջին դեպքն էր, երբ որևէ երկիր ընդունեց Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Այս զարգացման հետ կապ ունեցող բոլոր վայրերը հիմա գտնվում են Հայաստանում, դրանք սրբավայրեր են, և ես հրավիրում եմ այցելել դրանք, և Խոր Վիրապում, որտեղ մեր առաջին պատրիարքը կալանավորված էր՝ որպես քրիստոնյա, դա հետապնդում էր, բայց որոշ ժամանակ անց թագավորը հասկացավ, որ Քրիստոնեությունն է լավագույն կրոնը, և նա ընդունեց համապատասխան որոշում։ Այսպիսով, հրավիրում եմ բոլորիդ տեսնել բոլոր սրբավայրերը և փոխկապակցվել այս շատ հարուստ ու կարևոր պատմության հետ։

Դեյվիդ Քարի

– Ես եղել եմ դրանցից մի քանիսում, շատ գեղեցիկ սրբավայրեր են։ Շնորհակալություն պարոն վարչապետ խաղաղության հանդեպ Ձեր հանձնառության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

– Շնորհակալություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառով

08:50 05.08.2025

Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառով

Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ավելի քան 82,000 մարդու տեղափոխել են անվտանգ վայրեր՝ ուժեղ անձրևների պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն։ «Երկուշաբթի օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ), Պեկինի տարբեր շրջաններից ուժեղ անձրևների պատճառով տարհանվել է ավելի քան 82,000 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, աշխատանքները դադարեցվել են նաև քաղաքում ավելի քան 3,2 […] ...

Արագածոտնում գազ չի լինի

08:39 05.08.2025

Արագածոտնում գազ չի լինի

Օգոստոսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: ...

Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտների

08:28 05.08.2025

Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտների

Ռուանդան համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսվող մինչև 250 միգրանտների, հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով Ռուանդայի կառավարության խոսնակ Յոլանդե Մակոլոյին։ «Ռուանդան համաձայնել է Միացյալ Նահանգների հետ ընդունել մինչև 250 միգրանտ, մասամբ այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր ռուանդական ընտանիք զգացել է հարկադիր տեղահանության դժվարությունները, և մեր հասարակական արժեքները հիմնված են վերաինտեգրման և վերականգնման վրա»,-թերթը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:18 05.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումը

08:08 05.08.2025

Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումը

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը նորից ծաղրել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Իսլամը հիանալի մեջբերում ունի` «Չեմպիոնը պետք է պատրաստ լինի մենամարտել ցանկացածի դեմ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Դանա, գուցե ժամանակն է Իլյայի համար ինչ-որ բան գրել զուգարանում. մենք պետք է նրան հիշեցնենք, որ նստած չմիզի: Շնորհակալություն, ղեկավար»,- գրել է 28-ամյա Արման […] ...

Հրդեհ Խնձորեսկ գյուղում

08:00 05.08.2025

Հրդեհ Խնձորեսկ գյուղում

Օգոստոսի 5-ին, ժամը 00։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել է Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից […] ...

BACK_TO_TOP