ՆԱՏՕ-ն շուտով կսկսի ուժեր տեղակայել Ֆինլանդիայում. ՌԴ դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+14.51 oC

ՆԱՏՕ-ն շուտով կսկսի ուժեր տեղակայել Ֆինլանդիայում. ՌԴ դեսպան

17:11 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆինլանդիայում դաշինքի ուժերի և կառույցների տեղակայման վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումների իրականացումը, ինչպես և սպասվում էր, կմեկնարկի առաջիկա ամիսներին, հայտարարել է Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Երկրի հյուսիսում նախատեսվում է տեղակայել ՆԱՏՕ-ի Միավորված ցամաքային զորքերի առաջապահ ներկայության բազմազգ մարտավարական խումբ՝ շվեդական ղեկավարությամբ։ Երկրի արևելքում, Միկկելի քաղաքում, կստեղծվի դաշինքի ցամաքային ուժերի տարածաշրջանային հրամանատարության շտաբը։ ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից ընդունվել են սկզբունքային քաղաքական որոշումներ այս հարցում, և դրանց գործնական իրականացումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի արդեն առաջիկա ամիսներին», – ասել է Կուզնեցովը։

Դեսպանը նաև հավելել է, որ Ֆինլանդիան աշխատում է ազգային լոգիստիկ ենթակառուցվածքը «ՆԱՏՕ-ի ամբողջ երթուղիների սխեմաներում» ինտեգրելու ծրագրերի վրա՝ նպատակ ունենալով արագացնել դաշնակից զորքերի տեղափոխումը Ֆինլանդիա «անհրաժեշտության դեպքում»:

Ֆինլանդիայի ղեկավարությունն աշխատում է նաև ՆԱՏՕ-ի սպառազինության և ռազմական տեխնիկայի երկրի տարածքում պահեստավորման ծրագրերի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

21:00 13.05.2025

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

Կատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:50 13.05.2025

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Խորենացի փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ […] ...

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

20:40 13.05.2025

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։   ...

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

20:35 13.05.2025

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

20:30 13.05.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

Մայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979 թ․ Թիերի դը Մոնբրիալի […] ...

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից

20:22 13.05.2025

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից

Նոր հարթակ ու ձևաչափ. քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները տեսանյութում։   ...

BACK_TO_TOP