18:49 06.02.2025
Թուրքական «Vatan» («Հայրենիք») կուսակցությունը բողոքի ցույց է անցկացրել Անկարայում ԱՄՆ դեսպանատան դիմաց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածից «պաղեստինցիներին վտարելու» իր մտադրության մասին։
«Vatan» կուսակցության ղեկավարության անդամ Ութքու Ռեյհանը, արձագանքելով Թրամփի հայտարարություններին, ասել է.
«ԱՄՆ-ի ծրագրերը Գազայի հարցում ավելի լայն նախագծի՝ «Մեծ Քուրդիստանի» ստեղծման մաս են կազմում (ըստ թուրք պատմաբան և հրապարակախոս Մեհմետ Փերինչեքի՝ Վաշինգտոնն ու Թել Ավիվը ծրագիր ունեն Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի տարածքում «Մեծ Քուրդիստան» հիմնելու): Եթե մենք իսկապես Պաղեստինի բարեկամներն ենք, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկենք։ Արցունքներով խնդիրը չենք լուծի», – ընդգծել է Ռեյհանը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերցնելու է Գազայի հատվածի վերահսկողությունը», զբաղվելու է նրա վերականգնմամբ և այն վերածելու է «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»։ Նա նաև Գազան անվանել էր «քանդման ենթակա տարածք» և առաջարկել տեղի բնակիչներին տեղափոխվել այլ երկրներ, այդ թվում՝ Հորդանան և Եգիպտոս։ Բացի դրանից, Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է բանակ ուղարկել Գազա և նշել, որ անձամբ կայցելի այդ տարածք։
21:00 13.05.2025
«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելունԿատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...
20:50 13.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Խորենացի փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ […] ...
20:40 13.05.2025
Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆՀարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։ ...
20:35 13.05.2025
«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց ՌոնալդուիՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...
20:30 13.05.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետՄայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979 թ․ Թիերի դը Մոնբրիալի […] ...
20:22 13.05.2025
Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներիցՆոր հարթակ ու ձևաչափ. քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները տեսանյութում։ ...