Իրականությանը չի համապատասխանում․ ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Իրականությանը չի համապատասխանում․ ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին

22:13 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։

Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում: Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին ըստ քաղաքացու մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ։
Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև անհիմն չթիրախավորել ծառայության աշխատակիցներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին

14:11 09.05.2025

Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին: Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն […] ...

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

13:57 09.05.2025

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

13:40 09.05.2025

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

2025 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է, սակայն Հունգարիան չի աջակցում դրան, Kossuth Radio-ի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Քաղաքական որոշում է կայացվել։ Մենք չենք աջակցում Ուկրաինայի անդամակցությանը, իսկ արագացված անդամակցությունը՝ առավել ևս ոչ», – ասել է Օրբանը։ Նա ընդգծել է, որ ոչ միայն Հունգարիան, այլև Սլովակիան […] ...

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

13:25 09.05.2025

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

13:10 09.05.2025

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս […] ...

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

12:55 09.05.2025

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: ...

BACK_TO_TOP