16:00 07.02.2025
Էլեկտրամոբիլները, լինելով նորագույն տեխնոլոգիայի արդյունք, հաճախ ունենում են էլեկտրական անհայտ համակարգեր, որոնք կարող են վթարի ժամանակ վտանգ ներկայացնել ոչ միայն հրշեջ-փրկարարների, այլև վարորդների, ուղևորների և անցորդների համար։
Հաշվի առնելով, թե որքան կարևոր է էլեկտրամոբիլների հետ աշխատելու գործընթացում գիտելիքների և փորձի շարունակական զարգացման գործընթացը՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով Փրկարար ծառայության ենթակա մարզային ստորաբաժանումների ծառայողների համար ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել է «Էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով 16-ժամյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է 14 փրկարար՝ ՀՓՋ հերթափոխի պետեր և օղակի հրամանատարներ:
Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական փուլերից: Դասընթացի տեսական փուլում փրկարարներին ներկայացվել են հետևյալ թեմաները՝ «Էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների նկարագիրը և կառուցվածքը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում», «Էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում անվտանգության ապահովումը», «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը էլեկտրական ավտոտրանսպորտային պատահարների դեպքում»:
Վերապատրաստման գործնական փուլն անցել է «Eco Motors» և «Tesla Energy» ընկերությունների ավտոսրահներում, որտեղ մասնագետները փրկարարներին տեղում գործնականորեն ներկայացրել են էլեկտրական ավտոմեքենաների կառուցվածքը, առանձնահատկությունները և յուրահատկությունները, անվտանգության կանոնները, առհասարակ ինչպես աշխատել նմանատիպ ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների դեպքում՝ հաշվի առնելով բոլոր այն բարդությունները և վտանգները, որոնց կարող են առնչվել փրկարարները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս:
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր, որոնք փաստում են էլեկտրամոբիլների հետ աշխատանքում փրկարարների ստացած գիտելիքների և պատրաստվածության մասին՝ ապահովելով արտակարգ դեպք-պատահարների ժամանակ անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակ, ինչպես նաև վստահություն՝ դիմագրավելու հնարավոր մարտահրավերներին և վերացնելու վտանգները:
Էլեկտրամոբիլները վերջին տարիներին աշխարհում ունեն մեծ պահանջարկ՝ իրենց էկոլոգիական առավելությունների, էներգախնայողականության և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ։ Սակայն, նման ավտոմոբիլների առանձնահատկությունները տարբեր են ավանդական ներքին այրման շարժիչներով աշխատող ավտոմեքենաներից, ինչը պահանջում է հատուկ մոտեցում և գիտելիքներ նաև հրշեջ-փրկարարներից․ որպեսզի վերջիններս կարողանան անվտանգ աշխատել էլեկտրամոբիլների հետ և կանխարգելել հնարավոր վտանգները, կարևոր է հասկանալ դրանց առանձնահատկությունները։
Էլեկտրամոբիլներն աշխատում են հզոր մարտկոցներով, որոնք պահպանում են մեծ քանակությամբ էներգիա, ինչը նշանակում է, որ հրշեջ-փրկարարները պետք է իմանան, թե ինչպես պաշտպանվել հոսանքահարումից և ինչպես ապահով կերպով հոսանքազրկել ավտոմեքենան:
Էլեկտրամոբիլների բնութագրերի մասին հրշեջ-փրկարարների կոորդինացված պատրաստությունն ու ուսուցումը բարձրացնում է անվտանգությունը։ Նրանք պետք է ծանոթ լինեն էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների առանձնահատկություններին, հնարավոր վտանգներին և համապատասխան գործողություններին՝ հնարավոր անցանկալի իրավիճակներից խուսափելու համար։
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...