23:17 07.02.2025
Այսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների ու մյուս մեր գերեվարված հայրենակիցների դատը:
Երեկ էլ էր նիստ: Ի՞նչ կարևոր բան կար երեկ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Երեկվա նիստում ամբաստանյալներին պարզաբանել են նրանց իրավունքները և ընթերցել են մեղադրական ակտը: Բոլոր մեր հայրենակիցները ներկայացվել են որպես հանցավոր խմբի անդամներ, որի, ինչպես պնդում են, պարագլուխներն են եղել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը, Զորի Բալայանը, Մոնթե Մելքոնյանը և այլք:
Եվ այսօր շարունակվել է 15 մեր հայրենակիցների գործով դատավարությունը՝ այդ թվում նաև Արցախի 7 ղեկավարների, իսկ Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին:
Առաջին երեք նիստերը նույն օրն են եղել, այդ երկու տարբեր գործերով, և նույն դատավորն է նախագահում: Այս անգամ սկսել են տարբեր օրեր անցկացնել:
Դե, իսկ գլխավոր նորությունը, ինչ եղավ երեկ, դա այն էր, որ նախագահ Արայիկ Հարությունյանը խոսք էր խնդրել, և հայտարարել էր, որ հերքում է Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ ամբաստանյալները ճնշման են ենթարկվում և իրենց հոգեմեդ նյութեր են տալիս, որ կարողանան կորզել անհրաժեշտ ցուցմունքները:
Արայիկ Հարությունյանն ասել է, որ ամեն ինչից գոհ է, ամեն ինչ օրինական է և հետաքննության մարմինների կողմից ոչ մի խախտում չկա, բանտում պայմանները համապատասխանում են օրենքի բոլոր տառերին և այլն:
Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպես խոսք է խնդրել և նույնպես հաստատել է այս վարկածը՝ ասելով, որ բողոքելու առիթ չի տեսնում և հետաքննությունն իրականացվում է օրենքի տառին համաձայն:
Դա հենց այն էր, ինչ անհրաժեշտ էր Ադրբեջանի իշխանություններին և այստեղ կասկած չկա, որ տրվել է հանձնարարություն և հավանաբար ճնշման արդյունքում է այս հայտարարությունը արել և նախկին արտգործնախարար Բաբայանը, և նախկին նախագահ Հարությունյանը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ հիմքեր ունենք պնդելու, որ այդ ցուցմունքները տրվել են ճնշման արդյունքում: Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Բաքվի իշխանությունների համար Վարդանյանի վրա ավելի դժվար է ճնշում գործադրել ու այդ պատճառով մյուսներից են փորձում իրենց ուզած ցուցմունքները կորզել:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...